Առցանց գրքեր

ՎԱՐՔ ՍՐԲՈՑ ԵՎ ՏՈՆԱՑՈՒՅՑ
Գիրք որ կոչի Յայսմաւուրք: Որ պարունակէ յինքեան զճառս վարուց սրբոց... ի հայրապետութեան սրբոյն Էջմիածնի տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի... ի թուին Հայոց ռճհթ մարտի բ:

 

 Ս . ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ - ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅԱՆ
Գիրքը ներկայացնում է Հին Կտակարանի Ավետարան համարված Եսայու մարգարեության` ս. Գրիգոր Տաթևացու մեկնաբանությունը: Այն օգտակար կարող է լինել Հայ միջնադարի (մասնավորապես Տաթևյան դպրոցի) սուրբգրային մեկնաբանության վերաբերյալ դասընթացին հետևող ուսանողության, ինչպես նաև` առհասարակ Աստվածաշնչի մեկնաբանությամբ հետաքրքրվող ընթերցողների համար:
Սույն թարգմանությունը կատարվել է երկու փուլով, նախնական թարգմանությունը կատարել է Հ. Քյոսեյանը, իսկ վերջնական թարգմանությունը և խմբագրումը կատարել է Գևորգ Սարկավագ Կարապետյանը:

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՎԱԳԱԼԻ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ՃԱՇՈՒ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ԽԱՂԱՂԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆԳՍՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

 

 

ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ  
Ներկա ժողովածուն ընդգրկում է Խաչի գյուտի պատմության, Եղիշե վարդապետի, Վարդան Արևելցու մեկնաբանական, ճառախոսական երկերի, հայ եկեղեցական մատենագրության մեջ ուրույն տեղ զբաղեցնող Տերունական աղոթքի մեկնությունների աշխարհաբար թարգմանությունը, որոնք ներկայացնում են մեկ երևույթ` «Սրբազան ավանդություն, աստվածաբանություն» անունով: Գիրքն օգտակար կարող է լինել ընթերցողների լայն շրջանակի համար:

 

«ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ» -  ՎԱԶԳԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ  ՊԱԼՃՅԱՆ (Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Առաջին Կաթողիկոս Ամենայն Հայոց)
Երջանկահիշատակ Հայրապետի սույն աշխատության մեջ քննության են առնված և դյուրըմբռնելի ոճով բացատրված են ընդհանրապես քրիստոնյա աշխարհի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու խորհուրդներից ու արարողություններից մեծագույնի` Սուրբ Պատարագի կարգն ու ընթացքը` կապված մեր Եկեղեցու դավանաբանական սկզբունքների ու ազգային ավանդների, մեր ժողովրդի կրոնական զգացումների հետ:

«Մեր պատարագն» իր որոշակի տեղն ունի հայ մեկնողական գրականության մեջ` վաղուց դառնալով դժվարագյուտ և ցանկալի մատյան: Այն առաջին անգամ լույս է տեսել ավելի քան քառասուն տարի առաջ Պուքրեշում, 1945-ին («Ալֆա» տպարան, 104 փոքրադիր էջ), Վազգեն վարդապետ Պալճյան ստորագրությամբ:

Սույն հրատարակությունը 1990 թ. Մայր Աթոռում տպագրվածի վերահրատարակությունն է:

 

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ «ՀԱՎԱՏԱՄՔ»-ի ԵՎ «ՀԱՅՐ ՄԵՐ»-ի-  ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ
«Հավատամքի» և «Հայր մեր»-ի մեկնությունների արևելահայերեն սույն թարգմանությունները մաս են կազմում Ներսես Լամբրոնացու ստեղծագործության պսակը հանդիսացող «Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ Պատարագին» գործի,  որը համարվել  է «հայերեն դպրության գլուխ և նախադաս» այդ ժանրի գրվածքների մեջ:

 

ՄԵՂԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ

(Բացատրություն «Հրաժարիմքի» եւ մեղքերի ընդհանրական խոստովանության)

Գիրքը, հիմնվելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրերի աստվածաբանական ժառանգության վրա, համառոտ բացատրություններ է տալիս մեղքի սկզբնավորման, տարատեսակների, զղջման, մեղքերի անհատական և ընդհանրական խոստովանության վերաբերյալ:

 

ԵՐԿՈՒ ՈՒԽՏԱՎՈՐ - ՍԱՀԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՇԱԼՅԱՆ

Տասնութերորդ դարի հայ եկեղեցու երկու կարկառուն դեմքերը` Հովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր պատրիարքները, իրենց առասպելական առաքելությամբ անմոռանալի հետք թողեցին մեր կրոնական և ազգային պատմության վրա: Հրաշագործ Վարդան վարդապետին աշակերտած այս երկու գաղափարակից վանականների փոթորկալից կյանքը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հավատացյալ ուխտավորների համար: Սահակ վարդապետ Մաշալյանը (այժմ` եպիսկոպոս), նրանց կյանքի լուսեղեն հետքերին հետևելով, մեզ է մատուցում հետաքրքրական մի պատմավեպ, որ մեր կրոնական գրականության համար նորություն է նկատվում իր միստիկական սխրանքով և երևակայական պատկերազարդումներով:

Վեպը գրվել է արևմտահայերեն: Արևելահայերենի վերածումը` Հրատարակչական բաժնի:

Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, – 2011թ.

 

«ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԻ ՈՍԿԵ ՇՂԹԱՆ» - Շնորհք  արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏԵԱՆ 

Շնորհք արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏԵԱՆԸ «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքում անդրադառնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատկություններից մեկին` Մեծ պահքի կիրակիներին տրված առանձին անուններին: Հեղինակը բացատրում է յուրաքանչյուր կիրակիի մեջ խտացված իմաստը, ինչպես նաև ներկայացնում բոլոր կիրակիների ամբողջությունը: Գիրքը գրավում է գեղեցիկ, հյութեղ ու պատկերավոր լեզվով և մատչելի է ընթերցողների լայն շրջանակներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին - 2002թ.

 

Ս. ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԱՑՈՒՅՑԻ

Սույն աշխատության մեջ ներկայացված է Ս. Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունը՝ ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի: