ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ

Էութ­յուն­նե­րի կեր­պե­րի մեջ, որ ստեղ­ծեց Աստ­ված, ան­կա­տար և­ ան­պի­տան բան չկա: Երբ Աստ­ված ան­գո­յութ­յու­նից գոյութ­յան կո­չեց նրանց, տե­սավ օ­գուտն ու շա­հա­վետ պի­տա­նիութ­յու­նը, որ առ­կա էր դրանց մեջ և [այդ] վկա­յեց Իր իսկ խոս­քով, թե` «Ա­հա շատ բա­րի են» (Ծննդ. Ա 13): ­Սա­կայն կան, որ կար­ևոր են և­ ա­ռա­վել պի­տա­նի, ա­ռանց ո­րոնց ան­կա­րե­լի է մնալ, ինչ­պես հա­ցը, ջու­րը և ­մարդ­կանց հան­դեր­ձան­քը, ո­րոնք անհ­րա­ժեշտ են հա­մար­վում, ո­րով­հետև բնութ­յու­նը սրանց կա­րիքն ու­նի հար­կից դրդված: Եվ կան, որ լոկ վա­յել­չանք ու զար­դա­րանք են և­ ոչ անհ­րա­ժեշտ, ինչ­պես ոս­կին, ար­ծա­թը, բե­հե­զի ու կեր­պա­սի հան­դեր­ձան­քը և ­կե­րա­կուր­նե­րի հա­մե­րի զա­նա­զա­նութ­յու­նը: Եվ այլ բա­զում են այս­պի­սին­նե­րը, որ հա­մար­վում են հնա­րա­վոր, ա­ռանց ո­րոնց կա­րող է ապ­րել մար­դը: ­Նույ­նը տե­սա­նե­լի է հոգ­ևոր կե­րա­կուր­նե­րի և ­հան­դեր­ձան­քի մեջ, քան­զի ­Տերն ա­սաց, որ մարդ ապ­րում է ոչ միայն հա­ցով, «այլև ամեն տե­սակ խոս­քով, որ դուրս է գա­լիս Աստ­ծո բե­րա­նից» (Մտթ. Դ 4): Եվ ­Պո­ղոս ա­ռաք­յալն ա­սաց, որ քրիս­տոն­յա­նե­րի անհ­րա­ժեշտ հան­դեր­ձան­քը Ք­րիս­տոսն է. «­Դուք որ մի ան­գամ մկրտվել եք Ք­րիս­տո­սի մեջ Ք­րիս­տո­սին եք հա­գել, ու­րեմն խտրութ­յուն չկա ոչ ա­րո­ւի և­ ոչ է­գի» (­Գա­ղատ. Գ 27-28): Եվ արդ, խոս­քը, որ դուրս է գա­լիս Աստ­ծո բե­րա­նից, քրիս­տոն­յա­նե­րի անհ­րա­ժեշտ կե­րա­կուրն է, և մկր­տութ­յան շնոր­հը հան­դեր­ձանքն է, որ Ք­րիս­տոս Ինքն է: Եվ ոչ միայն անհ­րա­ժեշտ են, ա­ռանց ո­րոնց ան­կա­րե­լի է ապ­րել, այլև վա­յե­լուչ են, հա­մեմ­ված, մեղ­րի խո­րիս­խից ա­վե­լի քաղցր ու շնոր­հա­լի: Իսկ հրա­կերպ ոս­կուց կար­ված ծաղկ­յա հան­դեր­ձան­քը նման է աստ­վա­ծա­գեղ պա­ճու­ճան­քով թա­գա­վոր­ված ա­կա­նա­կուռ, ար­նա­գույն ծի­րա­նու, ո­րի հետ կար­ևոր կե­րա­կուր­նե­րից մեկն ու ա­ռա­ջինն այս է, որ մեր առջև դրվեց, որ կա­րող է և՛ ըմ­պե­լի լի­նել, և՛ հան­դեր­ձանք հագ­նող­նե­րի հա­մար: Ո­րով­հետև ­Տե­րը միա­սին ե­րա­նի տվեց թե՛ քաղ­ցած­նե­րին, թե՛ ծա­րա­ված­նե­րին` ա­վե­տիս տա­լով ար­դա­րաց­նող խոս­քի հա­գեց­մամբ: Եվ ­Պո­ղո­սը սպա­ռա­զի­նութ­յուն և զ­րահ է ան­վա­նում ար­դա­րութ­յու­նը, ու կար­գադ­րում է հագ­նել (Հմմտ. Ե­փես. Զ 11, 14) ո­րով­հետև [այն] ոչ միայն ծած­կում է մեր­կութ­յու­նը, այլև ան­խո­ցե­լի է պա­հում թշնա­մու նե­տե­րից, որ խա­վա­րի մեջ են նե­տում նրանց, ով­քեր ու­ղիղ են սրտով: ­Քան­զի ա­ռաք­յալ­ներն ի­մա­նա­լով, որ ա­ղոթ­քը ա­մեն տեսակ բա­րութ­յու­նից ա­ռա­ջինն է` Ա­վե­տա­րա­նի սկզբում այս խնդրե­ցին ­Տի­րո­ջից, թե` «­Սո­վո­րեց­րու մեզ ա­ղո­թել, ինչ­պես Հով­հան­նե­սը սո­վո­րեց­րեց իր ա­շա­կերտ­նե­րին» (­Ղուկ. ԺԵ 1): Եվ բա­ցո­րոշ է, որ ինչ խնդրե­ցին` ի­մաս­տութ­յամբ էր, հույժ պի­տա­նի և­ օգ­տա­կար, ո­րով­հետև ա­ղոթ­քը բա­ցատր­վում է որ­պես խոսք Աստ­ծո հետ, որ բարձ­րա­նում է վեր և­ ա­ղո­թում Աստ­ծուն: Ո­րով­հետև ա­մեն ոք, ով կա­մե­նում է մտնել թա­գա­վո­րի մոտ` նրան անհ­րա­ժեշտ է սո­վո­րել ի­մա­ցող­նե­րից և ­վարժ­վել վա­յե­լուչ խո­սե­լու մեջ և ­հե­տո միայն հա­մար­ձակ­վել ներս մտնել: Ուրեմն որ­քան ա­վե­լին է [անհ­րա­ժեշտ], ով կա­մե­նում է Աստ­ծո մոտ մտնել, ինչ­պես Ոս­կե­բե­րանն է ա­սում, թե` երբ ա­ղո­թում ես, այն­պես հա­մա­րիր, թե Աստ­ծո մոտ ես մտնում, Աստ­ծուն ես փար­վում` ա­մեն տե­սակ ա­րա­րած­նե­րին թող­նե­լով դրսում[1]: Քրիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րը ­Սուրբ հո­գու շնոր­հիվ ի­մա­նա­լով այս մա­սին ա­ղա­չան­քով խնդրե­ցին, թե` «­Սո­վո­րեց­րու մեզ ա­ղո­թել», ինչ­պես կանգ­նենք, ինչ­պի­սի վա­յե­լուչ խոս­քեր խո­սենք, որ­պես­զի դրանք Աստ­ծո լսե­լի­քը շո­յեն և ­հա­ճե­լի լի­նեն: Եվ ­Տե­րը պա­տաս­խա­նե­լով ա­սում է. «Երբ ա­ղո­թում եք, կռա­պաշտ­նե­րի նման շա­տա­խոս մի ե­ղեք» [«կռա­պաշտ­նե­րի»], ո­րոնց «հե­թա­նոս­ներ» ան­վա­նեց (Մտթ. Զ 7): Իսկ սուր­բե­րը շա­տա­խո­սութ­յուն են ան­վա­նում եր­կու բան. մեկ այն, [երբ ա­ղո­թո­ղը] ա­նի­ծում է այն մարդ­կանց, ով­քեր վի­րա­վո­րել, զրկել, նա­խա­տել կամ մատ­նել են ի­րեն, և ն­րանց թշնա­մի է հա­մա­րում, ու խնդրում նրանց կո­րուս­տը: Եվ այս նշա­նա­կում է Աստ­ծուն բա­ժա­նել եր­կու­սի` չա­րի և ­բա­րու` իբրև թե ինչ­պես ինքն է չա­րա­ցել ու պղտոր­վել` Աստ­ված այն­պես չա­րա­նա­լու է իր (աղ­թո­ղի) թշնա­մու վրա, իսկ որ­պես բա­րե­րար [Աստ­ված] ի­րեն բա­րիք է ա­նե­լու: Եվ այս մեծ շե­ղում է, ո­րով­հետև Աստ­ված իր բա­րի բնութ­յու­նը չի փոխում: Այս պատ­ճա­ռով էլ պատ­վի­րեց, թե` ա­ղո­թեք բո­լո­րի հա­մար ու խնդրեք նրանց հա­մար, ով­քեր նե­ղում ու հա­լա­ծում են ձեզ (Մտթ. Ե 44): Եվ երկ­րորդ. շա­տա­խո­սութ­յունն այն է, երբ մարմ­նա­կան, երկ­րա­վոր ու ան­ցա­վոր բա­ներ են խնդրում և­ ոչ թե հոգ­ևոր, երկ­նա­վոր և ­հա­վի­տե­նա­կան: Ո­րով­հետև նա, ով այս­պի­սի բա­ներ է խնդրում նման է նրան, որ մո­տե­նում է մեծ ար­քա­յի, ով հո­ժա­րում և ­կա­մե­նում է իր բո­վան­դակ գան­ձը բաշ­խել, բայց նա ար­քա­յից խնդրում է լոկ կա­վե­ղեն ա­նոթ, որ կարող է նրան աղ­քատն էլ տալ: Եվ դա, որ անմ­տութ­յուն և ­շա­տա­խո­սութ­յուն է, ա­նար­գանք է թա­գա­վո­րին, ո­րի պատ­ճա­ռով Տերն ա­սում է, թե մի՛ ե­ղեք շա­տա­խոս, այլ սրբեք ձեր սրտե­րը ո­խա­կա­լութ­յան դա­ռը թույ­նից, աշ­խար­հա­յին մարմ­նա­կան ցնորք­նե­րից, բե­րանն ու լե­զուն` ա­մեն տե­սակ սուտ, զուր և­ ունայն բա­նե­րից: Ինչ­պես վա­յել է Աստ­ծո Որ­դուն` ցույց տալ հաս­տա­տուն գոր­ծեր` լի­նել գթած, ո­ղոր­մած, ան­հի­շա­չար, հեզ, խո­նարհ, սուրբ, մա­քուր, զերծ ա­մեն տե­սակ չար գոր­ծե­րից, ամե­նայն բա­րի­քով լի, ինչ­պես Աստ­ված, ո­րով­հետև ա­մեն հարա­զատ որ­դի նման­վում է իր հո­րը` զար­դար­ված զար­դե­րով և հայ­րա­կան բա­րութ­յամբ, մա­քուր խճմտան­քով: Ս­րա­նից հե­տո [միայն կա­րող է] հա­մար­ձա­կո­րեն ա­ղո­թել.

 

­Հայր մեր, որ եր­կուն­քում ես. հի­շե­լով այն խոս­քը, որ ասաց, թե` «Երկ­րի վրա ոչ մե­կին ձեզ հայր մի կո­չեք, ո­րո­հետև մեկ է ձեր ­Հայ­րը, որ երկն­քում է» (Մտթ. ԻԳ 9): ­Միայն Աստ­ծուն է հա­տուկ ­Հայր ան­վամբ հոր­ջորջ­վե­լը, ո­րից զուրկ է մնա­ցել բո­լոր ա­րա­րած­նե­րից բնութ­յու­նը, ո­րով­հետև միայն նա է Հայր, ով միշտ ­Հայր է և­ ոչ եր­բեք Որ­դի, ինչ­պես Աստ­ծո Որ­դին է միայն Որ­դի, ով երբ­ևէ մե­կին ­Հայր չի ե­ղել: ­Բայց մեզ մոտ, որ ա­րա­րած ենք, ա­նուն­նե­րը փո­փոխ­վում են, ո­րով­հետև ով այժմ մեզ հա­մար հայր է աս­վում, կար ժա­մա­նակ, որ ու­րի­շի հա­մար որ­դի էր, և ­դարձ­յալ ով մեզ որ­դի է աս­վում, այ­լոց հա­մար հայր է ան­վան­վում[2]: Արդ, թե­պետև հա­վատ­քի խոս­տո­վա­նութ­յան մեջ նրանք չեն կոչ­վում ի­րենց ա­նուն­նե­րով, այլ` [այդ­պես հորջորջ­վում են] գթութ­յամբ և խ­նամ­քով, և­ ա­վա­զա­նի ծնուն­դով ան­պա­տեհ չէ ե­րեք ան­ձե­րին ­Հայր ան­վա­նել, ո­րից վերս­տին ծնվե­ցինք կեն­դա­նի հույ­սի մեջ: Այդ պատ­ճա­ռով ա­ղոթ­քի ժա­մին նրան ­Հայր ան­վա­նե­լով` ե­րե­քի հետ ենք խո­սում` պարգև­նե­րով և շ­նորհ­նե­րով մեզ որ­դեգ­րել Իր փառ­քի մեջ: Որով և­ ա­սում ենք.

 

­Հայր մեր, որ երկն­քում ես. ­Քաղցր, ա­խոր­ժե­լի և շ­նոր­հա­լի ա­նուն, որ ե­րեք գրով մեկ­տեղ­ված է մի ան­վան մեջ, ո­րով ցույց է տրվում նրանց հա­վա­սա­րութ­յունն ու միա­կա­մութ­յու­նը: Դարձ­յալ ե­րեք դա­սե­րով դա­վա­նում ենք ե­րեք ան­ձե­րին. ադամ­յան­նե­րը, ե­ւա­յան­նե­րը և ք­րիս­տոս­յա­ննե­րը: Ա­դամ­յան­նե­րը, ա­րու­ներն են, ե­ւա­յան­նե­րը` է­գերն են, իսկ քրիս­տոս­յա­ննե­րը` ոչ է­գե­րը և­ ոչ էլ ա­րու­նե­րը: Եվ ինչ­պես Ին­քը մեկ Աստ­ված է` ե­րեք գրով մեկ­տեղ­ված մեկ ան­վան մեջ, քան­զի մե­կը եր­կու­սի պատ­ճառն է և­ ե­րե­քը բնութ­յամբ և Աստ­վա­ծութ­յամբ մեկ են, իսկ մեր հան­դեպ [այդ­պի­սին է] ըն­տա­նութ­յամբ և ­հայ­րա­կան կամ­քով: Եվ ինչ­պես Ին­քը մեկ և­ ան­բա­ժա­նե­լի է` կամե­նոմ է, որ բո­վան­դակ տիե­զեր­քում էլ մեկ և­ ան­բա­ժա­նե­լի լի­նի Ն­րա սուրբ ե­կե­ղե­ցին: Այս պատ­ճա­ռով թե­կուզ նա մի հոգի լի­նի և­ ա­նա­պա­տում ա­ղո­թի` չի կա­րող ա­սել` ­Հայր իմ, այլ` Հայր մեր` [ակ­նար­կե­լով] բո­լոր քրիս­տոն­յա­նե­րին, ով­քեր ծո­վում, ցա­մա­քում են, ե­կե­ղե­ցա­կան­նե­րին, աշ­խար­հա­կան­նե­րին, ո­րոնք իբրև ի­րենց գլուխ ու­նեն Ք­րիս­տո­սին, և ­հա­մալ­րում են նրա ան­դամ­նե­րը, ով­քեր ե­ղել են և ­լի­նե­լու են տար­բեր ժա­մա­նա­կա­նե­րում` սկզբից նա­հա­պետ­նե­րով և ­մար­գա­րե­նե­րով, ո­րով­հետև նրանք ևս ­կոչ­վում են օծ­յալ­ներ ու քրիս­տոն­յա­ներ, և­ ա­ռանց Ք­րիս­տո­սի խորհր­դի չէին, ո­րով­հետև Աստ­ծո Հո­գով Ն­րա մեջ էին տես­նում բո­վան­դակ բա­րի­քը և ­գոր­ծում: Այդ պատ­ճա­ռով և­ ա­սում ենք. ­Հայր մեր, որ երկն­քում ես. Ինչ­քան հա­րուստ ենք և ­շատ եղ­բայր­ներ ու­նենք, ո­րոնց շնոր­հիվ օգ­նութ­յուն ստա­նա­լով բազ­մա­ձեռն կա­րե­կից­նե­րով և­ ազ­գա­կան­նե­րով պատս­պար­վում ենք ա­մուր քա­ղա­քում, ա­րիա­բար պաշտ­պան­վե­լով թշնա­մի­նե­րից` ամ­րա­նում ան­շարժ աշ­տա­րա­կի[3] և հ­զոր թա­գա­վո­րութ­յան մեջ, և ­սուր­բե­րի բա­րե­խո­սութ­յամբ վե­րա­նում առ Աստ­ված, ո­րով­հետև ինչ­պես նրանք, որ ա­ղոթ­քի ժա­մին մեզ հետ են, մեր սրտի ու շրթունք­նե­րի վրա, և ­մեզ հա­նում են հայ­րե­նի եր­կինք, նույն­պես և ­մենք հավա­տում ենք, թե նրանց հետ ենք, նրանց ա­ղոթք­նե­րում և­ ա­մեն տե­սակ բա­րի գոր­ծե­րում ան­բա­ժա­նե­լիո­րեն ձուլ­ված նրանց:

 

Այս պա­ճա­ռով ա­սում ենք ­Հայր մեր, որ երկն­քում ես. Իսկ երկն­քում ես ա­սե­լով նրան ոչ թե լոկ այն­տեղ ենք զե­տե­ղում` պար­փա­կե­լով ան­պար­փա­կե­լի բնութ­յու­նը, ո­րի խոս­քը մար­գար­տի պես իր մեջ կրում է բո­լոր տե­սա­նե­լի և­ ան­տե­սա­նե­լի ա­րա­րած­նե­րին, և Ին­քը մեր մեջ մեր­ձա­վոր է և­ ոչ հե­ռա­վոր, ինչ­պես Ինքն է հրա­մա­յում, ա­վե­լին. կա­մե­նում է մեզ հե­ռու պա­հել այս աշ­խար­հի ցնորք­նե­րից ու պատ­րանք­նե­րից, որ ան­ցա­վոր են, և ­մեր մտա­ծում­նե­րի նպա­տա­կը դարձ­նում երկին­քը, որ հա­վի­տե­նա­կան և­ ան­մահ­նե­րի բնա­կա­վայր է: Ուր և ­Տե­րը հրա­մա­յեց դնել գան­ձե­րը ան­մա­շե­լի քսա­կի մեջ, որ զերծ է գո­ղե­րից ու ցե­ցե­րից: Եվ ­Պո­ղո­սը պատ­վի­րում է վե­րին բա­նե­րի մա­սին միշտ խոր­հել (­Կո­ղոս. Գ 2.), ուր և ­շի­նե­լու ենք ան­ձե­ռա­գործ և ­հա­վի­տե­նա­կան տա­ճա­րը, ուր էինք, երբ անմեղ էինք դրախ­տում, որ ­Պո­ղո­սը երկ­րորդ եր­կինք է ան­վա­նում, ո­րով­հետև այն երկ­նա­վոր բա­րի­քի և­ ան­մահ­նե­րի բնա­կա­տե­ղի է և­ ոչ թե` մեղ­քե­րով մե­ռած­նե­րի: Ո­րի հա­մար և­ անա­ռակ որ­դին ա­սում էր. «­Մեղք գոր­ծե­ցի երկն­քի և ­քո առջև» (­Ղուկ. ԺԵ 18), ուր և ­դա­ձավ` զղջա­լով ­Հոր հան­դեպ` վերց­նե­լով ա­ռա­ջին պատ­մու­ճա­նը` մեծ զվա­րա­կի զո­հա­բեր­մամբ: [Այս աշ­խար­հում] ճա­նա­պար­հոր­դող բո­լոր հան­ցա­վոր­նե­րին հարկ է այն­տեղ ուղ­ղել [մտքի] հա­յաց­քը, ու ել­քը զե­տե­ղել սրտի մեջ, նա­յել երկն­քի ար­ևե­լա­կող­մը, ուր և հ­րա­մայ­վեց մեզ երկր­պա­գութ­յուն կա­տա­րել որ­պես սե­փա­կան բնա­կա­տե­ղի և հայ­րե­նիք` հու­սով նա­յե­լով Ո­ղոր­մա­ծին:

 

­Թող սուրբ լի­նի քո ա­նու­նը. Այս է որ­դի­նե­րի հա­րա­զատ ու սի­րե­լի գոր­ծը, ով­քեր նախ­ևա­ռաջ խնդրում են ­Հոր փառ­քը և­ ոչ այլ բան: ­Սա այն է, որ ա­սաց ­Տե­րը. «­Տես­նե­լու են ձեր բա­րի գոր­ծե­րը և ­փա­ռա­վո­րե­լու» (Մտթ. Ե 16): Ո­րով­հետև մեր բա­րի վար­քը թույլ է տա­լիս տես­նող­նե­րին փա­ռա­վո­րել Աստ­ծուն, ինչ­պես որ չար գոր­ծերն են հայ­հո­յան­քի պատ­ճառ, ըստ այն խոս­քի, որ ա­սում է մար­գա­րեն. «­Վա՜յ ձեզ, ո­րով­հետև իմ անու­նը ձեր պատ­ճա­ռով հայ­հոյ­վում է հե­թա­նոս­նե­րի մեջ» (Եսա­յի ԾԲ 5): ­Քան­զի ինչ գոր­ծի մեջ որ տես­նեն մեզ` կա­սեն, թե Աստ­ծո` նրանց տրված օ­րեն­քը այդ է: Եվ դարձ­յալ որդիութ­յան այն ա­նու­նը, որ շնոր­հե­ցիր մեզ, թող սուրբ լի­նի, և հս­տակ, այ­սինքն` ճշմա­րիտ, որ­պես­զի ստա­նանք հայ­րե­նի ժա­ռան­գութ­յու­նը և չ­լի­նենք վա­յի ար­ժա­նա­վոր օ­տա­րա­ցած որ­դի­ներ: Այլև հոր­ջոր­ջե­լ Ք­րիս­տո­սի ա­նու­նը, որ Ինքն Ի­րեն ան­վա­նեց. Ճա­նա­պարհ, Ճշ­մար­տութ­յուն, ­Լույս, Կ­յանք, ­Դուռ և­ այլն (տե՛ս ­Յովհ. ԺԴ 6, Ը 12, Ժ 9):

 

Ա­սում է` ­Թող սուրբ լի­նի, այ­սինքն` թող ճշմարտ­վի մե­զա­նով, որ­պես­զի ճշմար­տութ­յամբ գնանք ­Հոր մոտ` լու­սա­վոր­վե­լով կյան­քում, այլև թող գթա­ծը գթա, ո­ղոր­մա­ծը ո­ղոր­մա և ­բա­րին բա­րիք ա­նի:

 

­Թող գա ար­քա­յութ­յու­նը քո. Օ­րի­նակ սա նրանց խոսքն է, ով­քեր պա­տե­րազ­մի մեջ են, և ­զո­րա­ցել են նրանց թշնա­մի­նե­րը, ու լսում է նրանց թա­գա­վո­րը, և­ ան­բավ զոր­քե­րով օգ­նութ­յան է գնում նրանց: Եվ մինչ հեռ­վից եր­ևում է նրա բա­նա­կը` փու­թով ան­հե­տա­նում են թշնա­մի­նե­րը: ­Նույն­պես և ­մենք, ե­թե մո­տիկ լի­նենք դ­­ևե­րին և ­կամ այլ ախ­տե­րին, և ­հա­վա­տով խնդրենք մեր ա­մե­նա­զոր ­Թա­գա­վո­րին, ա­պա նրա գա­լու պա­հին [նրանք] կփախ­չեն և կ­հե­ռա­նան բո­լոր հա­կա­ռա­կորդ­նե­րի նման: Այդ պատ­ճա­ռով ա­սում ենք. ­Թող գա ար­քա­յութ­յու­նը քո: Եվ դարձ­յալ ա­սում ենք. թե` թող մեղ­քե­րը չթա­գա­վո­րեն մեր մահ­կա­նա­ցու մար­մին­նե­րում, ըստ ­Դավ­թի, «­Թող մեղ­քե­րը ինձ չտի­րեն» (Սղմ. ՃԺԸ 133), ո­րով­հետև ով մեղք է գոր­ծում` մեղ­քե­րի ծա­ռա է: ­Բայց ­Դու` ­Տեր, թա­գա­վոր և ­մեր Աստ­ված, դիր [մեզ վրա] ­Քո կեն­սա­բեր լու­ծը, քաղցր և ­թեթև բե­ռը ու թող մեզ վրա չտի­րի բան­սար­կուն, որ ա­սում էր, թե բար­ձունք­նե­րի վրա պի­տի դնի իր ա­թո­ռը և ­Բարձր­յա­լիդ նման լինի, այլ թող պարտ­վի ու կո­խան լի­նի, ինչ­պես օ­ձերն ու կարիճ­ներն ա­ռա­քե­լա­կան ոտ­քե­րի առջև` ­Քեզ­նից տրված զորութ­յամբ և­ իշ­խա­նութ­յամբ:

 

 ­Թող ­Քո կամ­քը լի­նի ինչ­պես երկն­քում և­ երկ­րում. Բ­ժիշկ­ներն ա­սում են, թե խառն­ված­քի մեջ չա­փա­վոր խո­տո­րու­մը, որ կա մե­զա­նում` տաք և ­հով, խո­նավ և ­չոր` ե­թե պա­կա­սում կամ ա­վե­լա­նում են` հի­վան­դութ­յուն են ա­ռա­ջաց­նում մեր մեջ[4]: ­Նույ­նը տեսն­վում է ­Հոգ­ևոր շին­ված­քի և Աստ­ծո պատ­վի­րան­նե­րի մեջ, ուր ինչ մա­քուր և­ ա­նա­րատ բան կա` Աստված հաս­տա­տել է մեր բնութ­յան մեջ և [իր] պատ­վի­րա­նը պա­հա­պան կար­գել, ե­թե դրա­նում պա­կաս բան լի­նի կամ ա­վե­լին, ա­պա հո­գով կհի­վան­դա­նանք, ինչ­պես սա­տա­նան և Ադա­մը, որ, կա­մե­ցան Աստ­ծո տված փառ­քից ա­վե­լին վերց­նել, իսկ Կա­յենն ու Ե­սա­վը պա­կա­սեց­րին անդ­րան­կութ­յան պար­տա­վո­րութ­յու­նը, ­Հու­դան` ա­ռա­քե­լա­կան աս­տի­ճա­նը, հրեա­նե­րը` Ս­.Եր­րոր­դութ­յան դա­վա­նան­քը: Արդ, երբ ա­սում ենք Թող ­Քո կամ­քը լի­նի նկա­տի ու­նենք կա­տար­յալ ա­ռող­ջութ­յու­նը, որ Աստ­ծո կամքն է, որ­պես­զի մեզ չա­սի թե, իր կամ­քը ձեր մեջ չէ, ինչ­պես [ա­սաց] հրեա­նե­րին: Եվ դարձ­յալ, թե` «զոհ չեմ ըն­դու­նի ձեր ձեռ­քից` (­Մա­ղա­քիա Ա 10), ինչ­պես որ ժա­մա­նա­կին մենք ե­ղանք` լքվե­լով ­Տեր Աստ­ծո կող­մից, քան­զի գնա­ցինք մեր ան­ձանց կամ­քի հա­մա­ձայն և ­դար­ձանք բար­կութ­յան որ­դի­ներ` կա­տա­րե­լով մարմ­նի և մտ­քի կամ­քը: Այս պատ­ճա­ռով Ք­րիս­տոս ե­կավ և­ առ­նե­լով մեր բնութ­յու­նը ա­ռող­ջաց­րեց այն և ­սո­վո­րեց­րեց կա­տա­րել Աստ­ծո կամ­քը և ­դա հայ­ցել աղոթ­քի մեջ:

 

 Ինչ­պես երկն­քում և­ երկ­րում. այ­սինքն` ինչ­պես երկն­քի լու­սա­տու­նե­րի զոր­քը ոչ թե մի մա­սով է կա­տա­րում Աստ­ծո կամ­քը և մ­յուս մա­սով խո­տոր­վում, այլ լիո­վին ու կա­տար­յալ կեր­պով միշտ ան­շե­ղո­րեն մնում Աստ­ծո կամ­քի մեջ` չխո­տոր­վե­լով ոչ աջ և­ ոչ ձախ: ­Ճիշտ այդ­պես էլ մենք ան­խա­փան և­ անար­գել կեր­պով ա­սում ենք. ­Թող ­Քո կամ­քը լի­նի: ­Թող երկ­րի վրա­յից պա­կա­սեն մե­ղա­վոր­նե­րը, ամ­բա­րիշտ­նե­րը ևս ­թող տեղ չգտնեն այն­տեղ. «Եվ այս ա­վե­տա­րա­նը քա­րոզ­վե­լու է բովան­դակ տիե­զեր­քում» (Մտթ. ԻԴ 14), ու բո­լո­րը լի­նե­լու են քրիս­տոն­յա­ներ և­ ար­դար­ներ, հե­զեր ու խո­նարհ­ներ` դո­ղա­լով մեր Աստ­ծո` ­Քո խոս­քե­րից, որ­պես­զի ­Քո կամ­քով հանգ­չես բոլո­րի վրա:

 

­Մեր հա­նա­պա­զօր­յա հա­ցը տուր մեզ. Սկզ­բից ա­սաց պա­ղա­տան­քի խոս­քը, թե` ­Թող ­Քո կամ­քը լի­նի, այ­սինքն` ինչ­պես հրեշ­տակ­նե­րը երկն­քում, այն­պես էլ մար­դիկ երկ­րի վրա [պետք է են­թարկ­վեն այս կամ­քին]: ­Բայց նրանք (հրեշ­տակ­նե­րը - Հ.Ք.) բնութ­յամբ կա­րի­քա­վոր չլի­նե­լով` Աստ­ծուց հաց չեն խնդրում, իսկ մենք մարմ­նի տկա­րութ­յան հետ­ևան­քով կա­րի­քա­վոր լի­նե­լով` նվա­զա­գույն պետ­քով` հա­ցով կա­րող ենք նման­վել նրանց, ինչ­պես դրախ­տում նրանց հա­վա­սար էինք միայն մրգով, որ Աստ­ծուց տրված ան­մեղ­նե­րի կե­րա­կուր էր, իսկ հա­ցը` մե­ղա­վոր­նե­րի. ար­դա­րաց­նող հա­ցը, որ դրախ­տից հե­տո հրա­մայ­վեց ե­րե­սի քրտին­քով ու­տե­լը, ին­չը կա­րող է երա­նե­լի դարձ­նել (մար­դուն), ըստ այն խոս­քի, թե` «­Դու քո ձեռ­քի վաս­տա­կը պի­տի ու­տես, ե­րա­նի է քեզ» (Սղմ. ՃԻԷ 2), երբ դա զրկանք­նե­րի, այ­լոց ար­տա­սու­քի և ­վաս­տա­կի (արդ­յուն­քը) չէ, այլ` ար­դար գոր­ծե­րի, «ո­րով­հետև մշա­կը ար­ժա­նի է իր վար­ձին» (­Ղուկ. Ժ 7, Ա ­Տի­մոթ. Ե 18): ­Բայց միայն հաց խնդրե­լով` (նրան) ար­գե­լում է ա­մեն տե­սակ ա­վե­լորդ բա­ներ խնդրել, որ­պես­զի միայն անհ­րա­ժեշ­տի հա­մար մտա­հոգ­վենք և­ ոչ թե` պա­ճու­ճանք­նե­րի ու զար­դե­րի, ո­րով­հետև դրանց խորհր­դա­կի­ցը փոր­ձող սա­տա­նան է: Ինչ­պես (փոր­ձի­չը) ասում էր մեր ­Տեր Աստ­ծուն. «Ա­սա քա­րե­րին` թող հաց լի­նեն» (­Մատթ. Դ 3): Իսկ հա­նա­պա­զօր­յան ցույց է տա­լիս ա­մեն օ­րը, որ տա­լիս ու տա­լու է, հա­մա­ձայն օ­րե­րի կար­գի: Ըստ ո­րում և­ այ­սօրն է ա­վե­լաց­նում, որ­պես­զի զերծ մնանք ան­պի­տան հոգ­սե­րից ու ցա­վե­րից, ինչ­պես և­ այ­լուր ա­սում է, թե` «­Մի՛ հո­գա­ցեք վաղ­վա մա­սին» (Մտթ. Զ 34), քան­զի այս պանդխ­տութ­յան ժա­մա­նա­կը ան­ցա­վոր և­ ա­ռօ­րեա­կան է: ­Բայց հա­ցը, որ երկն­քից է իջ­նում և կ­յանք տա­լիս աշ­խար­հին, նաև ի­մաս­տութ­յուն է աս­վում, ո­րով միշտ կե­րակր­վում են հրեշ­տակ­նե­րը` սո­վո­րե­լով Աստ­ծուց, ին­չը և (Աստ­վա­ծա­շունչ) գիր­քը հրեշ­տակ­նե­րի հաց է ան­վա­նում: ­Նաև Աստ­ծո Որ­դու մար­մինն են (հաց) ան­վա­նում, որ պատ­շա­ճում է հրեշ­տակ­նե­րի մաք­րութ­յա­նը: Ե­թե մեկն այն սրբութ­յամբ ու­տի` հա­վի­տե­նա­պես մահ չի տես­նի: Եվ վա­յել է օ­րու­գի­շեր այս բո­լորն Աստ­ծուց խնդրել:

 

 Եվ թող մեզ մեր պարտ­քե­րը, ինչ­պես և ­մենք ենք թող­նում մեր պար­տա­պան­նե­րին. ըստ բնութ­յան բո­լոր ա­րա­րած­նե­րը Աստ­ծո պար­տա­պան­ներն են ծա­ռա­յե­լու, օրհ­նե­լու և ­գո­վե­լու, ինչ և ­պա­հան­ջում են մեծն ­Դա­վի­թը և հ­նո­ցում գտնվող քաջ մար­տիկ­նե­րը (տե՛ս ­Դան. Գ), ո­րոնք հրա­մա­յում են երկն­քի ա­րա­րած­նե­րին, երկ­րի և ­ծո­վի լու­սա­տու­նե­րին, նաև նրան­ցում ե­ղած թե՛ կեն­դա­նի և ­թե՛ ան­շունչ ի­րե­րին (փա­ռա­բա­նել Աստծուն): Իսկ հոգ­ևոր և մ­տա­վոր էութ­յուն­ներս, ի­մա­նա­լի­ներս և զ­գա­լի­ներս ա­ռա­վե­լա­գույնս պար­տա­վոր են Աստ­ծուն` ­Բա­նին (Աստ­ծո ­Խոս­քին` Որ­դուն – Հ.Ք.) մե­ծա­րե­լու պատ­ճա­ռով` նրանց հա­տու­ցե­լով հնա­զան­դութ­յան և ս­պա­սա­վո­րութ­յան պարտ­քը: Եվ ի՞նչ կա­րող ենք ա­սել Աստ­ծո գե­րա­զանց մար­դա­սի­րութ­յա­նը, Ով մարմ­նա­ցավ մեզ հա­մար և ­մե­ռավ` ան­պարտ լի­նե­լով մահ­վան: Դ­րան ով ի՞նչ ճար և ­հա­տու­ցում կա­րող է տալ. թե­կուզև մեռ­նի հա­նուն Ն­րա` մահ­կա­նա­ցու լինե­լով է մեռ­նում: Իսկ մեր ­Տեր ­Հի­սուս Ք­րիս­տոս ան­մահ ու հա­վի­տե­նա­կան լի­նե­լով իր մարմ­նով մե­ռավ և­ այն էլ` թշնա­մի­նե­րի և­ ա­տե­լի­նե­րի հա­մար, ով­քեր պաշ­տե­ցին ա­րա­րած­նե­րին և­ ոչ` Ա­րար­չին, իսկ մեղ­քե­րի և ­հան­ցանք­նե­րի պարտ­քի հա­մար` ա­ռան­ձին, որ յու­րա­քանչ­յուր ոք գոր­ծել է հա­մա­ձայն հո­գու և հա­մա­ձայն մարմ­նի, և ­հա­տուկ է յու­րա­քանչ­յու­րի զգա­յութ­յուն­նե­րին: Ի՞նչ թիվ կա­րող է բո­վան­դա­կել խոս­քը և կամ միտ­քը ի՞նչ­ ի­մաստ­ներ և ­հի­շո­ղութ­յուն­ներ կա­րող է մտա­բե­րել, որ ­Գիր­քը «կա­պա­րի չափ», «ծանր բեռ» (­Զա­քա­րիա Ե 7, Մտթ. ԻԳ 4) և «խոր­քե­րի ան­դունդ­ներ» է ան­վա­նում (Սղմ. ԿԸ 2), ո­րոնք նման են խափ­շի­կի ս­­ևութ­յա­նը և­ ըն­ձի պու­տիկ­նե­րին, որ ան­փո­խա­րի­նե­լի և­ անլ­վա­նա­լի են (տե՛ս­ Ե­րե­միա ԺԳ 23), ո­րոնց հա­մար այժմ հա­վա­տաց­յալ­ներս թո­ղութ­յուն և­ ան­հի­շա­չա­րութ­յուն ենք հայ­ցում, ո­րով­հետև մարդ­կանց համար անհ­նա­րը հնա­րա­վոր է Աստ­ծո հա­մար: ­Քան­զի իր զորութ­յա­նը և Իր Աստ­վա­ծութ­յան ան­ճա­ռե­լի մե­ծութ­յա­նը համա­պա­տաս­խան է և՛ Իր ա­րար­չա­կան ո­ղոր­մութ­յու­նը, և՛ Իր հայ­րա­կան ա­նեզր ու ան­սահ­ման գու­թը: Ինչ­պես և­ ի­րա­պես ա­սում է մար­գա­րեի մի­ջո­ցով, «Ե­թե ձեր մեղ­քե­րը ի բնե սև­ այծի մա­զի պես լի­նեն, որ մրա­գույն է, կամ` որ­դան կարմ­րի, ճեր­մակ ձյան` մա­քուր բրդի նման կդարձ­նեմ» (Ե­սա­յի, Ա 18), միայն թե դա­դա­րեք չա­րից և ­սո­վո­րեք բա­րին գոր­ծել, և­ այ­րի­նե­րին, որ­բե­րին ո­ղոր­մութ­յուն ու ար­դա­րութ­յուն ա­նել: Եվ արդ, սրա­նից ա­ռաջ այս­տեղ խոս­տա­նում ենք Աստ­ծուն տալ մեր ա­ղեր­սան­քի կա­շառ­քը` ա­սե­լով` թե`

­Թող մեզ մեր պարտ­քե­րը ինչ­պես և ­մենք ենք թող­նում մեր պար­տա­պան­նե­րի­նը: Այն­քան հոր­դա­ռատ է մեր հան­դեպ եղած սերն ու խնամ­քը, որ կա­մե­նում է` բո­լո­րը ճշմար­տութ­յան գի­տութ­յան գան: Ճշ­մար­տութ­յան գի­տութ­յա­նը գալն ու մնա­լը այն է, երբ մեկ­մե­կու հան­դեպ ա­մեն­ևին չենք ու­նե­նում ար­հա­մար­հանք և­ ա­տե­լութ­յուն, որ­ևէ հան­ցանք մտքի մեջ: Ինչ­պես և ­Տերն ա­ղոթ­քով հա­նուն մեզ գթութ­յան խոս­քեր էր ուղ­ղում ­Հո­րը` ա­սե­լով. «Որ­պես­զի մեկ լի­նեն, ինչ­պես մենք ենք մեկ, ինչ­պես ­Դու` ­Հայր իմ մեջ ես և­ ես` ­Քո մեջ, որ­պես­զի նրանք էլ մեր մեջ լի­նեն» (­Հովհ. ԺԷ 21): Ինչ­պես ա­սե­լով դաշին­քի անհ­րա­ժեշ­տութ­յան տակ է դնում, որ­պես­զի սրտով և մտ­քով լի­նի թող­նե­լը և­ ոչ թե` կեղ­ծա­վո­րութ­յամբ և­ ա­ռա­չոք, որով­հետև մենք ենք տերն ու դա­տա­վո­րը` թող­նել չթող­նե­լու և Աստ­ված հետ­ևում է մեր (ո­րո­շու­մին):

 

 Եվ մի տա­նի մեզ փոր­ձութ­յան մեջ, այլ փրկիր չա­րից: Կեն­սա­բեր Ա­վե­տա­րա­նում սա­տա­նան փոր­ձիչ է կոչ­վում: Արդ, ինչ­պես ­Տե­րը լույս է կոչ­վում և ­լու­սա­վո­րութ­յու­նը անվան­վում է կյանք և ­կեն­դա­նութ­յուն, նույն­պես սա­տա­նան փոր­ձիչ և ­փոր­ձութ­յուն է ան­վան­վում: Այս պատ­ճա­ռով խնդրում և­ ա­ղա­չում ենք փրկվել, որ­պես­զի չլի­նի թե, ինչ­պես մե­կը (սա­տա­նան) Աստ­ծուց ու­զեց (իր ձեռ­քը տալ) ­Հո­բին, (այն­պես էլ այժմ) փոր­ձութ­յան ժա­մին մեզ նրա ձեռ­քը տա, որով­հետև չու­նենք ­Հո­բի բազ­մա­տե­սակ ա­ռա­քի­նութ­յուն­նե­րը` համ­բե­րութ­յու­նը, որ ար­դար էր, աստ­վա­ծա­պաշտ, ճշմա­րիտ` զերծ ա­մեն տե­սակ չար բա­նե­րից, ինչ­պես վկա­յում է Աստ­ված (­Հոբ Ա 1): Եվ այս բո­լո­րը նրա հա­մար զենք ու համ­բե­րութ­յան պատ­ճառ է, ինչն ի­մա­նա­լով մեր ­Տե­րը կար­գադ­րեց ա­մեն ժամ ա­ղոթ­քի մեջ լի­նել, չմտնել փոր­ձութ­յան մեջ (Մտթ. ԻԶ 41): Բայց փոր­ձութ­յան տե­սակ­նե­րը ոչ միայն ­Հո­բին պա­տու­հա­սած ինչ­քե­րի կո­րուստն են, զա­վակ­նե­րի մա­հը, մարմ­նի հի­վան­դութ­յու­նը. բա­զում են փոր­ձութ­յան ճա­նա­պարհ­նե­րը և բ­յուր` չա­րի մե­քե­նա­յութ­յուն­նե­րը, երբ սա­տա­նան շնութ­յան կամ գողութ­յան, սպա­նութ­յան ճա­նա­պարհ է բա­ցում, կամ էլ` հերձ­ված­նե­րի, որ բո­լո­րից չար է: Ո­րով­հետև չա­րի­քի և ­մեղ­քի այլ­ևայլ տե­սակ­նե­րը մար­դուն կա­րող են տա­նել խո­նար­հութ­յան, զղջման և­ ա­ռաջ­նոր­դել դեպ Աստ­ված, մինչ­դեռ հերձ­վա­ծը հե­ռաց­նում է Աստ­ծուց և ­նե­տում ամ­բար­տա­վա­նութ­յան մեջ, ինչ­պես Ա­րիո­սին, ­Մա­կե­դո­նին, ­Նես­տո­րին և­ այ­լոց: Այս պատ­ճա­ռով ա­սում ենք, թե փրկիր չա­րից, որ նույն ին­քը` փոր­ձութ­յունն է, որն էլ հենց չար է կոչ­վում: Եվ օ­դում ե­ղած­նե­րից մե­կի հա­մար աս­վում է, թե նա մաս­նա­վո­րա­բար սա­տա­նա կոչ­վեց: Չա­րից աս­վեց, ո­րով­հետև չա­րը նա է, որ չա­րա­ցավ և ­չա­րի­քի գյու­տա­րա­րը ե­ղավ և՛ իր և՛ այ­լոց հա­մար:

 

Ո­րով­հետև ­Քոնն է ար­քա­յութ­յու­նը, զո­րութ­յու­նը և ­փառ­քը հա­վիտ­յանս հա­վի­տե­նից. ա­մեն: ­Սա հա­վաս­տումն է խնդրվածք­նե­րի կա­տար­ման, ո­րով­հետև ա­սում ենք, թե` բնութ­յու­նից ինչ որ ու­նես ­Քոնն է. այդ հայ­ցե­լով ա­սում ենք, թե ­Քոնն է ար­քա­յութ­յու­նը, որ անսկզբ­նա­բար ու հա­վի­տե­նա­պես ու­նես` և­ ու­նե­նա­լով տա­լիս ես մեզ: Եվ զո­րութ­յուն է ա­սում, այ­սինքն` կա­րող ես թող­նել մեր պարտ­քե­րը, և­ ինչ խնդրում ենք օ­տար չէ ­Քո բնութ­յա­նը և ­զո­րութ­յա­նը, ո­րով­հետև ոչ ոք չի կա­րող թող­նել մեղ­քե­րը, բայց միայն` Աստ­ված: ­Նույն­պես կարող ես կա­տա­րել ինչ կա­մե­նաս` չտա­նել մեզ դեպ փոր­ձութ­յուն, և­ ա­մեն տե­սակ կա­րի­քի մեջ մեր պետ­քե­րը գո­հաց­նել: Եվ զո­րութ­յուն և ­փառք հա­վիտ­յանս ու­նես, ո­րով ­Քո փառա­վո­րի­չին ես փա­ռա­վո­րում ի հա­վի­տե­նից և­ ոչ թե ան­ցա­վոր և­ ա­ռօ­րեա­կան պատ­վով: Ո­րին ար­ժա­նա­վոր դարձ­նես ­Քո ե­կե­ղե­ցու հա­վա­տաց­յալ­նե­րին այժմ և ­միշտ, հա­վիտ­յանս հավի­տե­նից. ա­մեն:

 

­[1] Տիեզերակա­ն ե­կեղ­եցու ամենապայ­ծա­ռ հա­յր­երից մե­կն է ս. Հովհա­ն Ոսկեբ­երանը (+4­07), որի մատենագրությ­ան մեջ­ կ­ար­ևո­րագույն տեղ­ է զբա­ղեցնում բար­ոյ­աբանութ­յուն­ը,­ մա­սնավորա­պես սիրո վարդապ­ետո­ւթ­յունը: Նրա երկերը­ (­Սու­րբգրայ­ին­ մ­եկն­ությո­ւններ,­ ճա­ռեր) հայ­ացվե­լ ե­ն Ե դ. և լայնո­րեն­ կիրա­ռվել հայ մեկնաբանակա­ն, ճառախո­սական գ­րակա­նության մեջ:

[2] Ինչպես երևում է, այս պարբերությունը շարադրելիս Վարդանն աչքի առջև է ունեցել Եղիշեի նույնանուն մեկնության համապատասխան մասը տե՛ս «Ս. Եղիշէի մատենագրութիւնք», Վենետիկ, 1859, էջ 199, նաև աշ­խարհ. թրգմ. Խ.Գրիգորյանի «Գանձասար», Գ, էջ 246:

[3] Սա­ հակ­ոտնյան է բա­բել­ոն­յա­ն աշտարակի, որ կործ­անվեց­ կառ­ու­ցող­նե­րի աստ­ված­ամա­րտ գոռոզությա­ն պատ­ճա­ռով. տե՛ս Ծննդ­. ԺԱ:

[4] Միտքը շարադրելիս հեղինակը թերևս նկատի է ունեցել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրության» հետևյալ բացատրությունը. «Առողջության համար անհրաժեշտ է, որ մարմնի հյութերը լինեն անհրա­ժեշտ չափավոր համամասնության մեջ և մասնիկները դասավորված լինեն բնության համապատասխան, իսկ հիվանդության համար բավական է, որ հյութերից որևէ մեկը փոփոխություն կրի և մասնիկներից մեկը չհամա­պա­տասխանի բնությանը…». տե՛ս Դավիթ Անհաղթ, Երկեր, աշխարհ. թրգմ. առաջաբանը և ծանոթ. ԱԱ.Արևշատյանի, Եր., 1980, էջ 52: