Արդ, ես խոսքի սպասավորների մեջ վերջինս՝ Գրիգոր քահանաս, Եսայու մարգարեության այս ծաղկաքաղ, հատվածական մեկնությունը հավաքեցի իմ տեր ու վարժապետ Հովհաննես Որոտնեցու լուսավոր խոսքերից, որի հիշատակը թող օրհնությամբ լինի հավիտենապես:
Արդ, սա պիտանի է բեմբասացության, քարոզխոսության ու զրույցների համար , եթե Տիրոջ շնորհքով ինչ որ բան գոհացում տա ձեր փափագին, իսկ մեր տկարության [հետևանքով եղած] պակասի համար աղաչում եմ ներել:Եվ թող որ, եղբայրական խնամքով մարդասիրելով, ձեր աղոթքից մի կաթիլ ցող իջնի իմ ոսկորների վրա ու լվա իմ հոգու և մարմնի , նաև ծնողներիս թարախոտ ապականությունը, ներելի ու մահացու մեղքերը , և ձեզ ՝ հիշողներիդ ու մեզ բոլոր հուսացողներիս տրվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ապագա փառքի հույսը:Որի համար աղերսում ենք ,որպեսզի դուք ևս ,որ ընդօրինակում եք [այս մատյանը], մեր փոքր հիշատակի հետ, արձանագրվեք կենաց գրքում. Ամեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: