Գլուխ 37

«Իսկ ի նշան փրկության ասում է. Այս տարի ուտելու եք ամբողջ սերմանվածը, մյուս տարի՝ բոլոր մնացորդները, իսկ երրորդ տարում պետք է ցանեք և հնձեք» (37:30)
   
   Սա ցույց է տալիս շնորհը, որ մկրտության ժամանակ ձրի վայելում ենք, իսկ դրանից հետո անհրաժեշտ է աշխատանք, համաձայն այն խոսքի, թե՝ «Վաստակեցեք արդարություն և հնձեք կյանքի պտուղը» (Ովս. 10:12):

   

Հարց. Ինչո՞ւ գիշերը կոտորվեցին Ռափսակի զորքերը (հմմտ. 37:36)
   
   Պատասխան. Նախ՝ որպեսզի չկարծեն, թե խուճապից մեկը մյուսին կոտորեց, և ոչ թե հրեշտակն էր կոտորողը, ինչպես որ էր իրականում, երկրորդ՝ որպեսզի ժողովուրդը չվախենա կոտորածի ահավոր պատկերից: