Թող խաղաղություն լինի իմ օրերում. (39։8)
Սա հանձնապաստանության խոսք է, որովհետև երբ իր մահվան հրամանը եղավ, արտասուքով խնդրեց ու ետ շրջեց այդ հրամանը: Մինչդեռ որդիների գերության դեպքում ասաց, թե՝ բարի է խոսքդ։ Նա չվարվեց սքանչելի մարդկանց նման, ինչպիսին էր, օրինակ, Մովսեսը, որն ասում էր. «Եթե սրանց ներում ես` ներիր, ապա թե ոչ` ինձ ևս ջնջիր» (Ելք 32։32)։ ԴարձյալԴավիթը՝ «Ես՝ հովիվս մեղք գործեցի, թող Քո սուրը բարձրանա ինձ վրա և իմ հոր տան վրա» (Բ Թագ. 24։17)։ Իսկ Սամուելն ասաց. «Քավ լիցի չխնդրել հանուն ժողովրդի»: Նրանց խոսքը հրեշտակային էր, իսկ սրանը՝ մարդկային. նրանք գթած էին օտարների նկատմամբ, իսկ սա անողորմ էր յուրայինների հանդեպ, քանզի չաղոթեց նրանց համար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: