Գլուխ  59

«Այս է նրանց ուխտը,- ասում է Տերը.- Իմ հոգին, որ քո մեջ է, և Իմ խոսքը, որ դրեցի քո բերանում (59:21)
   
   Այստեղ հայտնապես ցույց է տալիս եռյակ Անձնավորությունը: Տեր-ը Հայրն է, Իմ-ը՝ Սուրբ Հոգին, և Խոսք-ը՝ Որդին: Այս «ուխտ»-ը, այսինքն՝ Երրորդության դավանությունը ուխտում ենք Սուրբ Հոգով՝ ավազանի մկրտությամբ, ու տևապես ունենում ենք մեր շուրթերին, ուստի մեր զավակները հարատևելու են ազգից ազգ՝ հավիտենապես: