Ա. Լոպուխին
Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը: (Սինոդական թարգ․) [23]
Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը ... Այս բոլորը քիչ հայտնի անունների շարքին են պատկանում: Առաջինի վերաբերյալ, ի դեպ, արդարացիորեն կարծում են, որ նա իր անունը տվել է Հուս երկրին, որտեղ էլ հետագայում ծնվեց Հոբը (Հոբ,1: 1), և որը գտնվում էր Պաղեստինի հարավ-արևելքում` Արաբական անապատ տանող ճանապարհի մոտ, և որը ուշ շրջանում կոչվել է Տրահանիտիդա (Հ.Փլաբիոս, Հրեական հնություններ, 1, 5, 4):
Եմուղի (Հուլի)առնչությամբ կարծիքները բաժանվում են. ըստ Հ. Փլաբիոսի` այն ընդհանրապես Հայաստանում է եղել, իսկ Բոհարտն այն նույնացնում է Հայաստանի միայն այն մասին, որը կրում էր Հոլոբոտներ անվանումը, այսինքն` Հուլի տուն (Հուլ Բիտան), Ըստ Դելիչի էլ այն մատնանշում է սիրիական Հիլատին և ըստ Մորքի՝ Հորդանան գետի ակունքից ոչ հեռու գտնվող Հուլեն:
Վերջին երկու ազգատոհմերի` Գադերի (Գաթերի) և Մոսոքի (Մասերի) տեղադրության վերաբերյալ գրեթե ոչինչ հայտնի չէ, եթե չհաշվենք Բոհարտի կարծիքը, թե Մաշը կամ Մասը իր անունը փոխանցել է Հայաստանի Մասիս սարին, ինչին համամիտ է սուրբ Ֆիլարետը:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը:
(Արարատ թարգ․) Եվ Արամի որդիներն էին Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը:
(Գրաբար) Եւ որդիք Արամայ. Հուս, և Էմուղ, և Գադեր, և Մոսոք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: