Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:6

Հովհաննես Ծործորեցի

Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»:

 

    Եվ երանի նրան, ով Ինձնից չի գայթակղվի»:

    Սրանով ցույց տվեց, որ գիտեր նրանց ծածուկ [մտքերը], և մեղմությամբ բացահայտեց նրանց մտքի կասկածները: Քանի որ գայթակղված էին Նրանից, նրանց մտքի տկարությունը հայտնեց և սովորեցրեց այն, ինչի համար որ Հովհաննեսն ուղարկել էր [նրանց, այսինքն]՝ որ Ինքն է [Քրիստոսը]: Սակայն [սա հայտնեց] ծածկաբար, որպեսզի ուրիշներին վկա չդարձներ նրանց կշտամբությանը, այլ միայն նրանց, ովքեր գիտեին՝ նրանց դեպի Իրեն մղելով և երանությանը հաղորդակից դարձնելով, ինչպես մյուս աշակերտներին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:2