Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 12:24

Ստեփանոս Սյունեցի

Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները:
   
   «Նայեցե՛ք ագռավներին, որոնք ո՛չ սերմանում են և ո՛չ հնձում»:

   Հարյուր քառասունվեցերորդ Սաղմոսում ասվեց. «[Նա], որ ուտելիք է տալիս բոլոր անասուններին, ագռավի ձագերին, որոնք դիմում են Իրեն», (Սաղմ. 146:9) նաև Հոբի [գրքում է ասվում]՝ «Ո՞վ է ագռավների համար կերակուր պատրաստել» (Հոբ. 28:41):

   Ագռավի ձագերի մասին պատմությունը հետևյալն է. երբ ձագերը դուրս են գալիս ձվերից, հայրն ու մայրը հեռանում են մոռանալով ձագերին: Ծնողների մոռանալու և նրանց չկերակրելու ժամանակ Աստծու բազում խնամակալությամբ [ձագերի] կտուցի շուրջբոլորը խոնավություն է գոյանում, որից որդեր են ծնվում ու հավաքվում նեխած խոնավության մեջ, Նաև այլ շնչավորներ՝ ճանճեր, մժեղներ ու բազում այսպիսիներ: Եվ բոլոր [ձագերն էլ] ճանճերով են կերակրվում, մինչև կարողանան թռչել և որսալ իրենց կերակուրը:

   Այսքանը՝ այդ պատմության մասին: Ագռավ և ագռավի ձագեր [ասելով]՝ ակնարկում է [այն] մեղավորներին, ովքեր իրենց ամբողջ սրտով գոչում են Տիրոջը, և [Տերը] տալիս է նրանց հոգու կերակուրը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 12:22