Հովհաննես Ծործորեցի
Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի.
Եթե իմանայիք, թե ինչ է [նշանակում] «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» [խոսքը], անմեղներին չէիք դատապարտի:
Նախ՝ որովհետև Օրենքին հակառակ եք ընթանում: Եվ երկրորդ՝ օրինապահներին դատապարտում եք, ինչը մեծ հանցանք է:
Բայց դու տես, թե ինչ վայելչությամբ է [Տերը] խոսքը կազմում: Նախ Դավթին օրինակ բերեց և ապա՝ քահանաներին, այժմ էլ մարգարեական խոսքով է կնքում. «Համարում եք,- ասում է,- որ քահանաները մեղադրելի չեն զոհ մատուցելու պատճառով, բայց ողորմությունն ավելի մեծ է, քան զոհերը. Աստված դա՛ է հավանում, ինչպես ասաց մարգարեի միջոցով 635, և դա է կատարվում այստեղ այդ քաղցածների կերակրմամբ: Հետևաբար, եթե տեղյակ լինեիք մարգարեի խոսքին, անմեղ մարդկանց չէիք մեղադրի»:
Սրանից հետո [Տերը] նշում է մեկ այլ պատճառ ևս:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: