Ծննդոց գրքի մեկնություն 13:14

Ա. Լոպուխին

Ղովտի հեռանալուց հետո Աստված Աբրամին ասաց. «Կանգնած տեղից քո աչքերով նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ  դեպի արևելք ու ծով: (Սինոդական թարգ․) [14]
   

   «Ղովտի հեռանալուց հետո Աստված Աբրամին ասաց»... Հատկանշական է տեքստի վերջին հավելվածը՝ այն ցույց է տալիս, որ Ղովտը կամովին ընտրելով իր բաժինը ըստ աշխարհիկ հաշվարկների, ինքն իրեն զրկեց Աբրամի ճակատագրին բաժնեկից լինելուց՝ նրա բոլոր փորձություններով ու գայթակղություններով, բայց և բոլոր պարգևներով ու խոստումներով հանդերձ։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ղովտի հեռանալուց յետոյ Աստուած Աբրամին ասաց. «Կանգնածդ տեղից քո աչքերով նայի՛ր դէպի հիւսիս ու հարաւ, դէպի արեւելք ու ծով:
(Արարատ թարգ․) Եվ Տերը Ղովտի հեռանալուց հետո ասաց Աբրամին. «Բարձրացրո՛ւ աչքերդ և քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս և հարավ, դեպի արևելք ու արևմուտք,
(Գրաբար) Եւ ասէ՛ Աստուած ցԱբրամ յետ մեկնելոյն Ղովտայ ի նմանէ. Հայեա՛ց աչօք քովք և տե՛ս ի տեղւոջէ յայդմանէ յորում դո՛ւ ես, ի կողմանէ հիւսւսոյ և հարաւոյ, յարևելից և ի ծովու.