Հովհաննես Ծործորեցի
Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»:
Իսկ լավ հողի մեջ սերմանվածը նա է, ով երբ լսում է խոսքը, հասկանում է և պտուղ տալիս. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, մեկն էլ՝ երեսուն»:
Այստեղ [Տերը] սովորեցնում է, որ ոչ թե սերմնացանի կամ սերմի պատճառով են սերմերը տարբեր [արդյունք տվել], այլ [դրանք] ընդունող հողի. և ոչ միայն նախորդները, որոնց մասին ասվեց, այլև պարարտ հողն է զանազան արդյունք տվել՝ հարյուր, վաթսուն և երեսուն. որպեսզի ստուգապես հասկանաս, որ [պտղաբերելը] ոչ թե [մարդկային] բնությանն է հատուկ, այլ մտքին: Կամ էլ սա նշանակում է, որ երեք դասերը դուրս եկան, և երեքի փոխարեն մեկը մտավ՝ երեք աստիճանով հավասարվելով 730. ոչ թե թվաքանակի չափով, այլ մեծ փառքի:
Նաև այստեղ Իր մարդասիրությունն ու հեզությունն է [Տերը] ցույց տալիս. որովհետև չասաց՝ ով հարյուրապատիկ պտուղ չի տալիս, խոտան է, այլ որ ընդունելի է նաև նա, ով վաթսնապատիկն ու երեսնապատիկն է տալիս: Սրանով հեշտացրեց փրկության ճանապարհը, որպեսզի եթե կուսությամբ ու անընչությամբ 731 չես կարող ընթանալ, ամուսնությամբ ու անընչությամբ ընթանաս, իսկ եթե այդպես էլ չես [կարող], ունեցվածքդ Քրիստոսի հետ կիսելո՛վ արժանանաս [երկնային վարձատրության] երրորդ մասին:
Այս առակը սրանցով ավարտվեց:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: