Ծննդոց գրքի մեկնություն 13:6

Ա.Լոպուխին

բայց երկիրը նրանց չէր բավականացնում միասին ապրելու համար, քանի որ նրանք մեծ ունեցվածքի տեր էին, ուստի հնարավոր չէր համատեղ ապրել:  (Սինոդական թարգ․) [6]
   

   «և երկիրը չէր բավականեցնում նրանց միասին ապրելու համար» ... «Նայի՜ր,- այդ առիթով բացականչում է Հովհան Ոսկեբերանը ,- ինչպե՛ս է հարստության ավելցուկը անմիջապես բաժանման պատճառ դառնում, առաջացնում  է  պառակտում, խախտում համերաշխությունը, քանդում ազգակցական կապերը»։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) բայց երկիրը նրանց չէր բաւականացնում միասին ապրելու համար, քանի որ նրանք մեծ ունեցուածքի տէր էին, ուստի հնարաւոր չէր համատեղ ապրել:
(Արարատ թարգ․) Եվ այն երկիրը բավական չէր նրանց միասին բնակվելու համար, որովհետև մեծ էր նրանց ունեցվածքը, և չէին կարողանում միասին բնակվել:
(Գրաբար) Եւ ո՛չ բաւէր նոցա երկիրն բնակելոյ ի միասին. զի էին նոցա ստացուածք բազումք, և ո՛չ կարէին բնակել ի միասին։