Հովհաննես Ծործորեցի
Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ:
Եվ գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, ծովի վրա քայլելով, եկավ նրանց մոտ:
Ինչո՞ւ անմիջապես [չեկավ]. որպեսզի խրատեր նրանց չփնտրել վշտերից արագ ազատում, այլ սպասել և փորձություններն առաքինաբար տանել: Իսկ ինչո՞ւ է պահերի թիվը նշում. որովհետև նավավարները ցույց տվող ժամերի գիտությամբ են առաջնորդվում, մանավանդ Հոգու հայտնությամբ: Բայց որ [ավետարանիչը] «պահ» է ասում և ոչ թե «ժամ», սրանից ելնելով՝ ոմանք ասում են, որ երեք ժամը մեկ պահ է կոչվում, և գիշերվա տասներկու ժամը կազմում է չորս պահ: Ուստի պարզ է, որ առավոտյան պահին Հիսուսը երևաց նրանց՝ քայլելով ծովի վրայով այն նույն մարմնով, որով աղոթում էր:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: