Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:26

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ երբ աշակերտները Նրան տեսան ծովի (լճի) վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե՝ ուրվական է, և վախից աղաղակեցին»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:23
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին:
 
   Երբ աշակերտները տեսան, որ Նա քայլում է ծովի վրայով, խռովվեցին ու ասացին՝ ուրվական է, և վախից աղաղակեցին:

   Մինչ նրանք, նավում նստած, քամուց ու ծովի [ալիքներից] տատանվում էին, խռովվեցին նաև Տիրոջ երևալուց, որովհետև ուրվական կարծեցին: Եվ քանի որ հաստատ գիտեին, որ Նրա մարմինը ծանրություն ունի, և դժվար է ջրերի վրայով քայլել, ուստի անմտաբար չէ, որ զարհուրեցին պատահածից, երբ ծովի ալքների վրայով քայլող մարմին տեսան: Սակայն [Հիսուսը] հայտնի չդարձրեց Իրեն, մինչև չաղաղակեցին թե՝ ո՞վ ես, կամ էլ մինչև Հիսուսին օգնության չկանչեցին, որպեսզի այդ սաստիկ վախի միջոցով խրատվեին համբերող լինել և Նրա գալուստը ցանկանային:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24