Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:8

Հովհաննես Ծործորեցի

8-11. Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»:

   

   Հիսուսը հասկացավ և ասաց. «Ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք, թերահավատնե՛ր: Տակավին չե՞ք հասկանում և չե՞ք հիշում հինգ նկանակները՝ հինգ հազարին [տրված]. և քանի՞ կողով հավաքեցիք: Եվ ոչ յոթ նկանակը՝ չորս հազարին [տրված]. և քանի՞ զամբյուղ հավաքեցիք: Ուրեմն ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»:

   Այստեղ շատ խիստ սաստով է հանդիմանում, ինչը չի երևում, թե այլ տեղ արած լինի: Ինչո՞ւ: Որպեսզի մերժի նախ՝ կերակուրների մասին հոգսը և ապա՝ [կերակուրների] խտրականությանն առնչվող մտքերը: Այն պատճառով այնտեղ 833 ասաց. «Չե՞ք հասկանում» (հմմտ. Մատթ. 65։17) և այստեղ «թերահավատ» է կոչում [աշակերտներին], որ ո՛չ ամեն տեղ է զսպվածությունը լավ, այլ երբեմն [Տերը] նաև սաստն է շատացնում, որպեսզի նրանց հոգու փրկությունը տարբեր միջոցներով հարդարի: Ուստի այս սաստի միջոցով երկու բան է հիշեցնում: Նախ՝ երկիցս [գործված և նրանց կողմից] մոռացված հրաշքը, և ապա՝ [արդեն ուսուցանվածը]. սովորեցնում է այլափառների 833 ոչ թե հացից զգուշանալ, այլ աղանդից, որովհետև սովորեցրել էր, որ կերակուրները չեն պղծում մարդուն, այլ որովայնն են գնում ու դուրս գալիս, և հերձվածներն ու հայհոյանքներն են, որ սրտից ելնելով՝ պղծում են թե՛ ասողին, թե՛ լսողին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:5