Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
7-8․ Սողոմոնը՝ Րոբովամին. Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային.
Սողոմոնը ծնեց Ռոբովամին: Ռոբովամը ծնեց Աբիային: Աբիան ծնեց Ասափին: Ասափը ծնեց Հովսափատին: Հովսափատը ծնեց Հովրամին: Այստեղ [ավետարանիչը] ազգաբանության մեջ հիշատակելու արժանի չի համարում Հովրամից հետո եղած երեք թագավորներին՝ Ոքոզիային, Հովասին և Ամասիային: Եվ իրավացիորե՛ն. որովհետև Հովրամը, կին առնելով պիղծ Հեզաբելի դուստր Գոթողիային, ունեցավ Ոքոզիային, Ոքոզիան նմանապես չար եղավ և մեկ տարի թագավորելուց հետո սատակվեց 25: Հովասը [վերջում] կռապաշտ դարձավ և իրեն թագավորեցրած Հովիդայե քահանայից հանդիմանվելու պատճառով սպանեց նրան ու անիծվեց Աստծուց 26: Այս քահանան ամուսնացած էր Հովրամ արքայի դստեր հետ 27, ինչի հետևանքով քահանայությունն ու թագավորությունը դարձյալ միախառնվեցին: Իսկ Ամասիան ազգաբանության մեջ չհիշատակվեց, որովհետև չվերացրեց [կուռքերին ընծայված] բարձունքները 28:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային»: (Սինոդական թարգ․)[7]
Սողոմոնը թագավորեց քառասուն տարի (Ք.ա. 1015-975 թթ.): Նրա օրոք Երուսաղեմում կառուցվեց տաճարը։ Ռոբովամը կամ Ռեհոբովամը՝ Սողոմոնի որդին, Հուդայում թագավորեց միայն «Իսրայելի այն որդիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում»։ Նա գահակալությունը ստանձնեց 41 տարեկանում և Երուսաղեմում թագավորեց 17 տարի (975-957): Ռոբովամից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ Աբիան, որն էլ թագավորեց երեք տարի (957-955 թթ.): Աբիայից հետո թագավորեց վերջինիս որդի Ասան (955-914):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Սողոմոնը՝ Րոբովամին
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Սողոմոնը՝ Րոբովամին.
(Արարատ թարգ․) Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային.
(Գրաբար) Սողովմոն ծնաւ զՌոբովա՛մ: Ռոբովամ ծնաւ զԱբիա՛: Աբիա ծնաւ զԱսափ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: