Հովհաննես Ծործորեցի
Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան:
Բարձրացրին աչքերը և ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից:
Ինչպես Հորդանանում [Հիսուսին] Հովհաննեսից զատեց-առանձնացրեց Հոգու աղավնակերպ էջքը, այդպես էլ այստեղ՝ մենակ մնալը, որպեսզի պարզ դառնար, որ ձայնը երկնքից եկավ ո՛չ այլ մեկի, քան միայն Քրիստոսի համար: Մովսեսն ու Եղիան անհետացան, նաև որովհետև Հոգին, որ բերեց Եղիային և [դժոխքից] հանեց կանգնեցրեց Մովսեսին, նրանց խոսակցության ավարտից հետո նրանց հափշտակեց նույն տեղը, քանի որ կարիք չունեին Որդու մասին սովորելու այն, ինչ կանխավ ստույգ գիտեին: Աշակերտներն էին, որ պիտի սովորեին այն, ինչ չգիտեին՝ թե ինչի՛ համար եղավ [Քրիստոսի] գալուստը: Գնացին նրանք, նաև որպեսզի [աշակերտները] չտարվեին նրանց խոսակցությամբ, այլ ուշադրությունը սևեռեին Հոր խոսքի վրա, և Տիրոջ խոսքը չխառնվեր ծառաների [խոսքի] հետ, [աշակերտների] միտքը չպղտորվեր, և չմոռացվեին Երուսաղեմում [Հիսուսի] ունենալիք վախճանի մասին Հոր և մարգարեների ասածները: Ուստի մնաց միայն Հիսուսը, որպեսզի իրականացներ նրանց ասածները:
Ստեփանոս Սյունեցի
Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան:
«Իրենց աչքերը բարձրացնելով՝ տեսան միայն Հիսուսին»:
Այսինքն՝ Ավետարանը, օրենքները և մարգարեությունները միաբանված և մեկ եղած:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: