Ա. Լոպուխին
Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կ՚ոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների: (Սինոդական թարգ․) [24]
«Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի աբողջ քաղաքը հանուն հիսուն այնտեղ գտնվող արդարների»... Նախորդ խոսքերում հաստատելով գաղափարը աստվածային վերին արդարության մասին, որը թույլ չի տա արդարի անմեղ կործանումը, Աբրահամը հիմա այն օգտագործում է մասնավոր դեպքի համար, ենթադրելով, որ կործանմանը ենթակա Սոդոմ քաղաքում, կգտվեն բավական թվով նման արդարներ։ Նա անգամ հույս է տածում, որ արդարների քանակը բավական կլինի մնացած մեղավորների հանցանքները որոշ չափով քավելու և նրանց կործանումից փրկելու համար։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եթէ քաղաքում յիսուն արդար լինի, կ՚ոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը յանուն այնտեղ գտնուող յիսուն արդարների:
(Արարատ թարգ․) Գուցե այդ քաղաքի մեջ հիսուն արդար մարդ կա: Մի՞թե կվերացնես նրանց և այդտեղ ապրող հիսուն արդար մարդու համար չես խնայի այդ տեղը:
(Գրաբար) Եթէ իցեն յիսուն արդար ի քաղաքի, կորուսանիցե՞ս զնոսա. և ո՞չ ներեսցես ամենայն տեղեացն վասն յիսուն արդարոյն եթէ իցեն ի նմա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: