Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
9-13․ Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ: Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին.
Ոզիան ծնեց Հովաթամին: Հովաթամը ծնեց Աքազին: Աքազը ծնեց Եզեկիային: Եզեկիան ծնեց Մանասեին: Մանասեն ծնեց Ամովսին: Ամովսը ծնեց Հովսիային: Հովսիան ծնեց Հեքոնիային և նրա եղբայրներին Բաբելոնյան գերության ժամանակ: Բաբելոնյան գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին: Սաղաթիելը ծնեց Զորոբաբելին:
Այս Զորոբաբելն 29 իբրև փրկիչ ծնվեց [հրեա] ժողովրդի համար [Բաբելոնյան] գերության ժամանակ, ինչպես Մովսեսը՝ Եգիպտոսում, և Քրիստոսը՝ հոգիների գերության ժամանակ: Զորոբաբելն Իսրայելի [ժողովրդին] Բաբելոնից վերադարձրեց Երուսաղեմ, իսկ Քրիստոսը նոր Իսրայելին [բարձրացրեց] վերին Երուսաղեմ: Զորոբաբելը վերստին կառուցեց [Երուսաղեմի] տաճարը՝ առավել մեծ փառքով, քան նախկինը, իսկ Քրիստոսն Իր Եկեղեցին առավել բարձրացրեց, քան հրեաների ժողովարանը:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Օզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային»: (Սինոդական թարգ․)[9]
Հովրամի ծոռ Օզիան (810-758) Աստվածաշնչում կոչվում է նաև «Ազարիա»։ Օզիայից հետո թագավորեց նրա որդին՝ Հոթամը կամ Հովաթամը, որը թագավորական գահին բազմեց 25 տարեկան հասակում և Երուսաղեմում թագավորեց 16 տարի (758-742 թթ.): Հովաթամից հետո գահ է բարձրանում նրա որդին՝ Աքազը, որը 20 տարեկանում բազմում է գահին և Երուսաղեմում թագավորում է 16 տարի (742-727 թթ.)։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.
(Արարատ թարգ․) Հովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.
(Գրաբար) Ոզիա ծնաւ զՅովաթամ: Յովաթամ ծնաւ զԱքազ: Աքազ ծնաւ զԵզեկիա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: