Ծննդոց գրքի մեկնություն 19:18

Ա. Լոպուխին

18-19. Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տե՛ր, [18] քո ծառան ողորմություն գտավ քո առաջ, և իմ նկատմամբ ցույց տվեցիր քո արդարությունը՝ փրկելով իմ անձը, բայց ես չեմ կարողանա փախչել լեռը, որպեսզի կործանումն ինձ չհասնի և ես չմեռնեմ: (Սինոդական թարգ․)

   

   Քո ծառան ողորմություն գտավ… բայց ես չեմ կարողանա փախչել լեռները… Ղովտի և իր ընտանիքի համար փրկության վայր նշանակված էին լեռները՝ ամենայն հավականությամբ` Մովաբական լեռները, որոնք արևմուտքից շրջապատում են Հորդանանի հովիտը։ Բայց նա այստեղ նույնպես ի հայտ է բերում արիության պակաս և կամքի տկարություն՝ իր փոքրոգի խնդրանքով փորձելով աստվածային գթասրտությունը։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տէ՛ր,
(Արարատ թարգ․) Եվ Ղովտն ասաց նրանց. «Ո՛չ, Տե՛ր, աղաչում եմ:
(Գրաբար) Եւ ասէ Ղովտ ցնոսա. Աղաչեմ Տէր,