Հովհաննես Ծործորեցի
քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»:
 Հիսուսն ասաց նրան. «Մի՛ սպանիր», «մի՛ շնացիր», «մի՛ գողացիր», «սուտ վկայություն մի՛ տուր», «պատվիր քո հորն ու մորը» և «սիրիր ըն կերոջդ, ինչպես քեզ»:
 [Տասնաբանյա պատվիրանների] երկրորդ տախտակից սկսելով` գնում է դեպի առաջինը ո՛չ աննպատակ: [Աստված] Մովսեսին օրենքի բնական կարգը հայտնեց, քանի որ նախ աստվածսիրությունն է և ապա ընկերասիրությունը և մյուսներն ըստ կարգի, իսկ այստեղ կարգը փոխելով` Տերն [օրենքների] օգտակարությունը հայտնեց: Որովհետև մարդիկ նախ միմյանց չեն վնասում և ապա ծնողներին են պատվում, որից հետո նաև դեպի ընկերոջ հանդեպ սերն են գալիս, որովհետև ով ընկերոջը չի սիրում, օտարին ընդհանրապես [չի սիրի], իսկ ով [սիրում է] ծնողին, նաև` ընկերոջը և դրանից բարձրանում է դեպի աստվածսիրություն:
 Իսկ ինչո՞ւ է [Տերն այստեղ] Օրենքը վկայաբերում. որպեսզի սակավ առ սակավ ընտելացնի Ի՛ր օրենքին և ցույց տա, որ հինը համաբան է այժմյանի հետ, որը պատրաստվում էր հաստատել: Մեծ անօրինություն է սպանելը` քանդելը այն, ինչը ոչ ոք չի կարողանա վերականգնել: Դրա հետ հասկացվում են և սրանք` չհարվածել, չնախանձել, չատել, չբարկանալ, չմախալ 1024, և այլ այսպիսիք: Նաև շնությունն է կրկնակի. ոչ Աստծուց հափշտակել կռապաշտությամբ և ոչ անօրեն տարփումով` ընկերոջինը, սեփական անձերը չիգացնել, մարմինը չմեղկացնել, այլև աղքատություն ու կործանում չբերել երեք տան: Սրան հարում են նաև հրաժարումը պես-պես չարագործություններից` անառակությունից, զազրաբանությունից 1025, և այլն: Այդպես նաև գողությունը թշնամություն է հանրության դեմ. թեկուզ [գողը] մեկը լինի և մեկին վնասի, կասկածը շատերի վրա է տարածվում, իսկ [գողը միանգամից] շատերինը հափշտակել խուսափում է (թեպետ չի էլ կարող): Սրան հարում են նաև ավանդները չուրանալն ու ավազակություն չանելը, վաշխ չվերցնելը, գտնված իրերը չթաքցնելը կամ վաճառքի մեջ չզրկելն ու չխաբելը: Այսպես էլ սուտ վկայելն է մեծ վնաս. նախ` որ [այն կատարողը] ճշմարտությունն է կորցնում, ապա նաև` որ հանցավորին նույն մեղքի մեջ հաստատուն է պահում և իր անձն օտարների մեղքերին կցորդ դարձնում: Սրա հետ հասկացվում են նաև չստելը, չզրպարտելը, չբամբասելը և այլն:
 Իսկ հորն ու մորը պատվելը հրամայական է. որովհետև առաջին Պատճառից հետո [մեր] երկրորդ պատճառն են, այլև [մեր] հոգու և մարմնի մասին խնամք տանողները. մարմնինը` սնելով, իսկ հոգունը` կրոնի բարեպաշտությամբ [դաստիարակելով]: Եվ երախտագործների հանդեպ ապերախտ լինելն ամենավերջին չարիքն է: [Այս պատվիրանին] վայել է կցել կրտսերների պատվելը ծերերին, ուսուցիչներին, առաջնորդներին, տերերին և այլ ավագների: Այլև հայր է Աստված, մայր` Օրենքը, որոնք հարկ է պատվել, և որոնց չպատվողներին [Աստված] մեղադրում էր մարգարեի միջոցով. «Եթե Հայր եմ, ո՞ւր է պատիվս» (հմմտ. Մաղ. 1։6), իսկ [առաքյալն ասում է]. «Օրենքը խախտելով` Աստծուն ես անարգում» (Հռոմ. 2։23):
 «Եվ սիրիր ընկերոջդ, ինչպես քեզ»: [Տերը] սրանով բարձրացնում է կատարելության գա գաթը, որովհետև ով սա կատարում է, հրաժարվել է ամեն մեղքից և լցված է բարությամբ. քանի որ ընկերոջը սիրում է իր անձի չափ, ոչ ոքի չի վնասում և ինչպես իր համար է մտածում բարիք գործել` հոգևոր կամ մարմնավոր, նույնն էլ ընկերոջ համար է մտածում, ո՛չ մեկի, այլ շատերի, որովհետև բոլորը մեր եղբայրներն ու ընկերներն են` ըստ արարչության և ըստ նյութի, այլև նույն կրոնական օրենքին հետևելու պատճառով: Նաև ասում է [Տերը], որ [ընկերոջը] սիրենք իբրև հոգի և ոչ թե մարմին, որովհետև ընկերասիրությունը հոգևոր բան է, այլև խրատում է ընկերոջը սիրել ոչ թե ըստ մարմնի, այլ ըստ հոգու, մանավանդ ըստ Քրիստոսով վերստին նորոգման:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: