Հովհաննես Ծործորեցի
Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»:
Դարձյալ ասում եմ ձեզ. «Մալուխն 1026 ասեղի անցքն ավելի դյուրավ կմտնի, քան հարուստը` երկնքի արքայություն»:
Նախ հայտնում է, որ ովքեր այսպիսի դժվար գործ են անում, այսինքն` հարստությունը մատակարարում են այլոց օգուտի համար, ոչ թե սակավ վարձատրության են [արժանանում], այլ մեծ փառքի են հասնում: Բայց պետք է մաշեցնեն իրենց, բարակ թելի օրինակով, որն անցնում է ասեղի անցքով, որպեսզի [կարողանան] նեղ դռնով մտնել արքայություն: Երկրորդ` ինչպես որ կուսանների համար կա դուռ, կա նաև աշխարհականների համար, ովքեր կարող են մտնել երկնքի արքայություն. բայց դժվար է նրանց համար մտնել կուսանների դռնով: Այդպես էլ հարուստները, թեպետ մտնում են, սակայն անհնար է, որ մտնեն կատարյալների դռնով` խաչով` ըստ նշված օրինակի: Երրորդ` [Տերն այս խոսքով] ցույց է տալիս, որ իրերի բնությունը չի ընդդիմանում Աստծո հրամանին, իսկ անձնիշխան կամքը հույժ հակառակում է, և Աստված չի բռնադատում, այդ պատճառով էլ ասում է. «Մալուխն ավելի դյուրավ...»: Եվ չորրորդ` արաբը ուղտն է կոչում «մալուխ» 1027, ուրիշներ էլ «մալուխ» են կոչում նավի չվանը: Սրանք նշանակում են վատ գործերով շեղվածներին ու կորուսյալներին կամ էլ ալեկոծ կյանքի պատճառով այս աշխարհի ծովում խեղդվածներին: Արդ` այսպիսիները, ասում է [Տերը], ավելի դյուրությամբ կմտնեն արքայություն, քան հարուստները` իրենց հարստությամբ:
Ստեփանոս Սյունեցի
Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»:
«Դարձյալ ասում է. «Ավելի դյուրին է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծու արքայություն»:
Հունարենում [պարանի փոխարեն] գված է «ուղտ», որը խորհրդանշում է վատթար գործերով խեղաթյուրվածներին և կորուսյալներին: Այսպիսիներին ավելի դյուրին է ապաշխարությամբ և ուղիղ վարքով մտնել արքայություն, քան այդպիսի հարուստին:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: