Ծննդոց գրքի մեկնություն 19:26

Ա. Լոպուխին

Ղովտի կինը հետ նայեց և աղե արձան դարձավ: [26] (Սինոդական թարգ․)

   

   Ղովտի կինը հետ նայեց և աղե արձան դարձավ… Այն, որ հրեշտակների հրամանին Ղովտի կնոջ անհնազանդությունը (Ծննդ. 26:17) արտահայտում էր նրա համակրանքը ամբարիշտներին, այլաբանություն չէ, ինչպես կարծում են ոմանք, այլ՝ պատմական փաստ. այդ մասին վկայում է «Սողոմոնի Իմաստություն» գրքի հեղինակը (Իմաստ. 10:7-8) և Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս (Ղուկ. 17:32)։ Ենթադրվում է, որ այն նույն պահին, երբ Ղովտի կինը կանգ առավ, որպեսզի հայացք գցի քաղաքին, նրան պատեց սարսափելի հրաբխային մրրիկ, որը ոչ միայն անմիջապես սպանեց նրան, այլև ծածկեց նրան ասֆալտային կեղևով։ Ժամանակի ընթացքում այդ քարացած մարմինը պատվեց այստեղ առաջացած Աղի ծովի աղային նստվածքների շերտով և այսպես՝ դարձավ մեծ աղե բեկոր, կամ աղե սյուն։ Հովսեփոս Փլավիոսը հիշատակում է մի ավանդություն, ըստ որի Մեռյալ ծովի սյուներից մեկի մասին ասում են, որ այն Ղովտի կնոջ մնացորդն է («Հրեական հնախոսություն» 1, 11, 4), իսկ ժամանակակից արաբները ցայսօր այսպես են անվանում սուրբգրային «Սոդոմ» տեղանվանը համահունչ «Ուսդում» կոչված վայրից դեպի արևելք գտնվող մոտ 12 մետր բարձրությամբ աղե սյունը։

--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան:
(Արարատ թարգ․) Եվ նրա կինը ետ նայեց ու աղե արձան դարձավ:
(Գրաբար) Եւ դարձաւ կինն Ղովտայ յետս, և եղև արձա՛ն աղի։