Ծննդոց գրքի մեկնություն 20:17

Ա. Լոպուխին

Աբրահամն աղոթեց առ Աստված, և Աստված բուժեց Աբիմելեքին և նրա կնոջն ու նրա աղախիններին, որոնք սկսեցին ծննդաբերել: [17] (Սինոդական թարգ․)
   
   Աբրահամն աղոթեց առ Աստված, և Աստված բուժեց Աբիմելեքին…Ահա, արդարի աղոթքի զորության և գործնականության ևս մի օրինակ (Ծննդ. 19:29, հմմտ. Հակ․5:20)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Աբրահամն աղօթեց Աստծուն, որը բուժեց Աբիմելէքին, ինչպէս նաեւ նրա կնոջն ու նրա աղախիններին: Նրանք արդէն կարողանում էին երեխայ ունենալ:
(Արարատ թարգ․) Աբրահամն աղոթեց Աստծուն, և Աստված բժշկեց Աբիմելեքին, նրա կնոջը և նրա աղախիններին, ու նրանք սկսեցին ծնել,
(Գրաբար) Եւ եկաց յաղօթս Աբրաամ առ Աստուած. և բժշկեաց զԱբիմելէք և զկին նորա, և զաղախնայս նորա, և ծնանէին։