Ա. Լոպուխին
Եվ Տերն այցելեց Սառային, ինչպես ասել էր, և կատարեց Սառային տված իր խոստումը [1] (Սինոդական թարգ․)
«Եվ Տերն այցելեց Սառային… և կատարեց Սառային տված իր խոստումը»… Ակնհայտ է, որ Ծննդոցի հեղինակն այստեղ հիշատակում է Սառային այցելելու աստվածային խոստման իրականացումը, որը տրվել էր մեկ տարի առաջ (Ծննդ. 18:14)։ Ի դեմս Աստծո այս այցելության՝ հարկ է հասկանալ Իսահակի ծնունդը, որի զուգահեռները կան նաև Սուրբ Գրքի այլ մասերում (Ա Թագ. 2:21, Ղուկ. 1:68 և այլն)։ Ճիշտ այդպես «կատարեց» բայը հստակ ցույց է տալիս Իսահակի ծննդյան անսովոր ու հրաշալի բնույթը, քանզի նա ծնվեց իննսունամյա Սառայի՝ արդեն մահացած արգանդից (Գաղ. 4:23–28)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրն այցելեց Սառային, ինչպէս ասել էր, եւ կատարեց Սառային տուած իր խոստումը:
(Արարատ թարգ․) Եվ Տերն այցելեց Սառային, ինչպէս որ ասել էր, և Տերն արեց այնպես, ինչպէս Սառային խոստացել էր:
(Գրաբար) Եւ Տէր յա՛յց ել Սառայի որպէս և ասաց. և արա՛ր Տէր Սառայի՝ որպէս և խօսեցաւ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: