Ծննդոց գրքի մեկնություն 21:19

Ա. Լոպուխին

Աստված բացեց նրա աչքերը, և նա մի ջրհոր տեսավ: Գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց մանկանը։ [19] (Սինոդական թարգ․)
   
   «Աստված բացեց նրա աչքերը, և նա ջրհոր տեսավ»…  Աստված բացեց Հագարի աչքերը, այսինքն՝ նրա ուշադրությունը դարձրեց այն բանի վրա, որը նա նախապես չէր նկատել կա՛մ վշտալից իրադրության պատճառով,կա՛մ էլ ուղղակի ջրհորը ինչ որ բանով փակված էր, անապատի ավազներով չխցանվելու համար: (Ծննդ. 3:5–7, Դ Թագ. 6:17, 20, Ղուկ. 24:16, 31)։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Աստուած բացեց Ագարի աչքերը, սա տեսաւ ըմպելի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց երեխային:
(Արարատ թարգ․) Եվ Աստված բացեց նրա աչքերը, և նա մի ջրհոր տեսավ: Գնաց, տիկը լցրեց ջրով և խմեցրեց տղային:
(Գրաբար) Եւ եբա՛ց Աստուած զաչս նորա, և ետես ջրհոր ջրոյ կենդանւոյ. և չոգաւ ելից զտիկն ջրով և արբոյց մանկանն։ Եւ էր Աստուած ընդ մանկանն.