Ա. Լոպուխին
Սառան հղիացավ ու Աբրահամի համար ծեր տարիքում որդի ծնեց ճիշտ այն ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին [2] (Սինոդական թարգ․)
«…Ճիշտ այն ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին»…Սա աստվածաշնչյան հեղինակի՝ իրադարձությունների (Ծննդ. 17:21 և 18:10) կապը վերականգնող դիտողություն է։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Սառան յղիացաւ ու Աբրահամի համար ծեր տարիքում որդի ծնեց ճիշտ այն ժամանակ, ինչպէս Աստուած յայտնել էր Աբրահամին:
(Արարատ թարգ․) Եվ Սառան հղիացավ և Աբրահամի ծերության օրերին մի որդի ծնեց այն նույն ժամանակ, որ Աստված նրան ասել էր:
(Գրաբար) Եւ յղեցա՛ւ և ծնաւ Սառա Աբրաամու որդի ծերութեան. ըստ ժամանակին որպէս և խօսեցաւ ընդ նմա Աստուած։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: