Ծննդոց գրքի մեկնություն 21:22

Ա. Լոպուխին

Այդ ժամանակներում Աբիմելեքը [իր սենեկապետ Ոքոզաթը] ու սպարապետ Փիքողը, խոսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստված քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես»։ [22] (Սինոդական թարգ․)
   
   «Աբիմելեքը [իր սենեկապետ Ոքոզաթը] ու սպարապետ Փիքողը…  ասացին»… Ոքոզաթ սենեկապետի անունը ոչ մի բնագրում չի հանդիպում, բացառությամբ Յոթանասնից և սլավոնական թարգմանությունների, սակայն այն հանդիպում է ուրիշ նմանատիպ դեպքերում (Ծննդ. 26:26)։ Ըստ երևույթին Ոքոզաթի սենեկապետ  («νυμφαγαγος») մականունը եբրայերեն «մերսա»՝ «ընկեր», «վստահելի անձ», «խորհրդատու», (Գ Թագ. 4:5,1, Ա Մնաց. 27:33) բառի ոչ ճիշտ թարգմանությունն է։ Ակնհայտ է, որ Աբիմելեքը, Աբրահամի հետ կարևոր դաշինք կնքելու համար, վերցրեց իր հետ նաև այս երկու գլխավոր խորհրդատուներին։   «Աստված քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես»…   Համոզում, որը ձևավորվեց Սառայի հետ տեղի ունեցած միջադեպի, Իսահակի ծննդյան և Աբրահամի ընդհանուր բարեկեցության հիման վրա։ Հատկանշական է Աբիմելեքի հավատն առ տիեզերքի ճշմարիտ Աստված՝ Էլոհիմը։

--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այդ ժամանակներում Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը, խօսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստուած քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես:
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ և ասացին. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես:
(Գրաբար) Եւ եղև ի ժամանակին յայնմիկ խօսեցաւ Աբիմելէք, և Ոքոզաթ տաճարապետ նորա, և Փիքաւղ սպարապետ զօրաց նորա. և ասեն ցԱբրաամ. Աստուած ընդ քե՛զ է յամենայնի զինչ և գործես։