Ծննդոց գրքի մեկնություն 21:23

Ա. Լոպուխին

  Արդ, Աստծու անունով երդվի՛ր ինձ, որ զավակներիս,  թոռներիս և ինձ հետ նենգաբար չես վարվի, այլ կվարվես այնպես արդար, ինչպես ես վարվեցի քեզ հետ: Կլինես արդար իմ և այն երկրի նկատմամբ, որտեղ բնակվում ես»։ [23] (Սինոդական թարգ․)
   
   «Արդ, երդվի՛ր ինձ Աստծու անունով»…Եբրայերենում երդվել բայը («schaba», շաբա) ծագում է «յոթ»–ը թվականից, և դրանով մի կողմից՝  ցույց է տալիս տվյալ թվի սրբազան լինելը, մյուս կողմից՝ կա՛մ յոթ զոհերի (հմր:28), կա՛մ էլ երդման ժամանակ ներկա յոթ վկաների առկայությունը։

   «…որ զավակներիս, թոռներիս և ինձ հետ նենգաբար չես վարվի…» Սլավոներեն թարգմանությունն ունի անարտահայտիչ տարբերակ «ո՛չ իմ զավակի, ո՛չ իմ անվան դեմ չես մեղանչի», որի իմաստը նույնն է, ինչ նախորդ արտահայտությանը, այսինքն՝ վերաբերում է ազգին և սերնդին (Հոբ. 18:19, Ես. 14:22)։

--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Արդ, Աստծու անունով ինձ երդուի՛ր, որ ո՛չ իմ, ո՛չ իմ զաւակի, ո՛չ իմ անուան դէմ չես մեղանչի, այլ կը վարուես այնպէս արդար, ինչպէս ես վարուեցի քո նկատմամբ, նոյնպէս եւ իմ երկրի նկատմամբ, ուր դու բնակւում ես»:
(Արարատ թարգ․) Եվ հիմա այստեղ երդվի՛ր ինձ Աստծով, որ նենգությամբ չես վարվի ինձ, իմ զավակի և իմ սերնդի հետ, այլ քեզ արած իմ երախտիքի համեմատ պիտի անես ինձ և այն երկրին, որում բնակվում ես»:
(Գրաբար) Արդ՝ երդուի՛ր ինձ յԱստուած չմեղանչել ինձ, և մի՛ զաւակի իմում, և անուան իմոյ. այլ ըստ արդարութեանն զոր արարի ընդ քեզ՝ արասցես ընդ իս, և երկրիս յորում բնակեալ ես ի սմա։