Սրբ. Եփրեմ Ասորի
Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա պատում է Եթովպացւոց երկիրը:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:7
Ա. Լոպուխին
Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա հոսելով շրջանցում է Քուշերի ամբողջ երկիրը: (Սինոդական թարգ․)[13]
Գեհոն... հոսելով շրջանցում է Քուշերի ամբողջ երկիրը: Դրախտի երկրորդ գետի տեղանքը նույնպես վիճելի է և, այդ պատճառով, լավ է որոշել այն երկիրը, որը հոսելով շրջանցում է: Եբրայերեն բնօրինակում այդ երկիրը կոչվում է «Քուշերի երկիր», այսինքն՝ Քամի կրտսեր որդու՝ Քուշի սերունդների բնակավայրը, (Ծննդ. 10։5-8): LXX-ը այդ բառը թարգմանել են «Եթովպիա», ինչով շատերին առիթ տվեցին փնտրել երկիրը Աֆրիկայի հյուսիս-արևելյան անկյունում, Գիսլի հարևանությամբ, որտեղ իսկապես հետագայում էլ վերաբնակվեցին քամերը (Երեմ. 2։18): Բայց այդ քուշերի նախնական հայրենիքը, Աստվածաշնչի ծագումնաբանական աղյուսակի (Ծննդ. 10։6-10) և սեպագիր գրականության հուշարձանների վկայությամբ («Քաս-դիմ»), Տիգրիսի ստորին հոսանքի արևելյան ափն էր և Պարսկական ծոցի հյուսիս-արևելյան անկյունը, հենց այն նույն Սենաար դաշտը, որտեղ Աստծվածաշնչի պատմության համաձայն, նստակեցության անցան տարբեր ժողովուրդների սերունդները, որ մնացել էին բաբելոնյան աշտարակաշինությունից հետո՝ համախմբվելով մեկ մշակութային-քաղաքացիական միության մեջ՝ քուշերի գերակշռող ազդեցությամբ: Նրանք էլ կազմավորեցին յուրատեսակ ազգություն, որոնք գիտության մեջ հայտնի են շումերա-աքքադական անունով, իսկ սեպագիր տեքստերում՝ «Քասսու» անվամբ, ինչը բավական համահունչ է աստվածաշնչյան «Քուշի» հետ: «Եթե Քուշը՝ նույն ինքը Քասուն է, - ասում է պրոֆ. Դելիչը, - ապա նաև Գեհոնը հնարավոր է նույնացնել Գուհանի, Եփրատի միջագետքյան բազուկի հետ»:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա պատում է Եթովպացւոց երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ երկրորդ գետի անունը Գեհոն է. այն անցնում է Քուշի ամբողջ երկրով:
(Գրաբար) Եւ անուն գետոյն երկրորդի Գեհո՛վն. նա՛ պատէ զամենայն երկիրն Եթովպացւոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: