Ա.Լոպուխին
3–4․ Աբրահամն իր որդու անունը, որին Սառան ծնեց նրա համար, Իսահակ դրեց: [3] Եվ Աբրահամն ութերորդ օրը թլպատեց իր որդի Իսահակին, ինչպես պատվիրել էր նրան Տեր Աստված (Սինոդական թարգ․)
«Աբրահամն իր որդու անունը… Իսահակ դրեց… և Աբրահամն ութերորդ օրը թլփատեց Իսահակին»…Այս երկու արարքով Աբրահամը ցույց տվեց իր լիակատար հնազանդությունը Աստծուն և պատրաստակամությունը՝ կատարելու Նրա սուրբ կամքը (Ծննդ. 17:19, 17:12)։ Հիմք ընդունելով դա՝ կարելի է ենթադրել, որ այդ ժամանակից ի վեր հաստատվեց կարգ. արու մանկանը անվանակոչել ութերորդ օրը, երբ նրան թլփատում են, ինչը խորհրդանշում էր, որ երեխան դառնում է ընտրյալ ժողովրդի անդամ (Ղուկ. 1:59, 2:21, Գործք 7:8)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աբրահամն իր որդու անունը, որին ծնեց Սառան նրա համար, դրեց Իսահակ:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը Սառայի իր համար ծնած որդու անունը Իսահակ կոչեց::
(Գրաբար) Եւ կոչեաց Աբրաամ զանուն որդւոյ իւրոյ զոր ծնաւ նմա Սառա՝ Իսահա՛կ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: