Սրբ. Եփրեմ Ասորի
Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել,
Տե՛ս Ծննդոց գլուխ 2:7
Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված պատվիրեց մարդուն ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, (Սինոդական թարգ․)[16]
Եվ Տեր Աստված պատվիրեց մարդուն… Մարդու բարոյական (վսեմ) ուժերի զարգացման համար Աստված նրան հատուկ պատվիրան պարգևեց. խուսափել արդեն մեզ հայտնի գիտության ծառի պտուղներից: Այդ ժուժկալությունը Աստված նշանակել էր մարդուն իբրև խորհրդանիշ ՝ Իրեն հնազանդվելու և խոնարհվելու համար, հանձինս որի այդ պատվիրանապահությունն արտահայտում էր մարդու կողմից Աստծո հանդեպ սիրո, երախտագիտության և նվիրվածության զգացում, և պատվիրանը խախտելը, ընդհակառակը, վկայում էր Աստծո նկատմամբ անվստահության ու նրա խոսքերի նկատմամբ արհամարանքի մասին, վկայում էր Արարչի նկատմամբ սև ապերախտության ու սեփական կամքով, այլ ոչ թե Աստծո պատվիրաններով ապրելու ցանկության մասին: Ահա թե ինչու է այդ թվացյալ չնչին զանցանքը այդպիսի մեծ բարոյական նշանակություն ստացել:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից կարող ես ուտել,
(Գրաբար) Եւ պատուիրեաց Տէր Աստուած Ադամայ՝ և ասէ. Յամենայն ծառոց որ է ի դրախտիդ՝ ուտելով կերիցե՛ս,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: