Ա. Լոպուխին
Սառան ասաց. «Աստված ծիծաղ պարգևեց ինձ, և ով լսի այդ մասին, ինձ հետ պիտի ծիծաղի» [6] (Սինոդական թարգ․)
«Աստված ծիծաղ պարգևեց ինձ, և ով լսի այդ մասին, ինձ հետ պիտի ծիծաղի»…Յոթանասնից թարգմանությունը դարձյալ ավելի լավ է ներկայացնում այս դրվագը. «Աստված ինձ ուրախություն պարգևեց, և ով որ լսի այդ մասին, ինձ հետ կուրախանա»։ Այդ կերպ Սառայի բացականչությունը դառնում է ավելի բնական ու հասկանալի, որը բավականին մոտ է արդար Եղիսաբեթի և Սուրբ Կույս Մարիամի բացականչություններին (Ղուկ. 1:25, 41–42 և 58)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Սառան ասաց. «Աստուած ուրախութիւն պարգեւեց ինձ, եւ ով որ լսի այդ մասին, ինձ հետ կ՚ուրախանայ»:
(Արարատ թարգ․) Եվ Սառան ասաց. «Աստված ինձ ուրախություն տվեց, ամեն ոք, ով լսի իմ մասին, կուրախանա»:
(Գրաբար) Եւ ասէ Սառա. Ծա՛ղր արար զիս Աստուած. զի որ և լսիցէ՝ ուրա՛խ լինիցի ընդ իս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: