Ծննդոց գրքի մեկնություն 22:13

Ա. Լոպուխին

Աբրահամը բարձրացրեց աչքերն ու տեսավ, որ իր հետևում՝ մացառուտի մեջ, եղջյուրներից մի խոյ է կախված։ Աբրահամը գնաց, առավ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարեն: [13] (Սինոդական թարգ․)
   
    «Ու տեսավ, որ իր հետևում՝ մացառուտի մեջ, եղջյուրներից մի խոյ է կախված»…Աստծու կամքով պատահեց այնպես, որ զոհաբերության վայրի մոտակայքում ինչ որ ժայռի մացառուտում, որը սլավոնական տեքստում անվանվում է «սավեկ», եղջյուրներից կախված մի խոյ հանդիպեց: Այս անսպասելի զուգադիպության մեջ տեսնելով աստվածային ցուցում՝ Աբրահամն իր որդի Իսահակի փոխարեն այդ խոյն է զոհաբերում:

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․)Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած: Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն:
(Արարատ թարգ․) Աբրահամը բարձրացրեց իր աչքերը և նայեց. ահա իր ետևում՝ մացառուտի մեջ, մի խոյ կար՝ եղջյուրներից կախված: Եվ Աբրահամը գնաց, վերցրեց խոյին և նրան իր որդու փոխարեն ողջակեզ մատուցեց:
(Գրաբար) Համբա՛րձ Աբրաամ զաչս իւր և ետես, և ահա խոյ մի կախեա՛լ կայր զծառոյն սաբեկայ զեղջերաց։ Եւ գնա՛ց Աբրաամ առ զխոյն, և եհան զնա յողջակէզ փոխանակ Իսահակայ որդւոյ իւրոյ։