Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:14

Հովհաննես Ծործորեցի

որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:

 

    Քանզի շատերն են կանչված, բայց սակավն` ընտրված»:

    Ինձ թվում է` այս խոսքը նման է ուռկանի առակին 1221, որովհետև ինչպես որ այնտեղ ուռկանով հավասարապես [բոլորին] որսացին ծովից և հետո ցամաք հանելով` լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ խոտանը դեն նետեցին, այդպես էլ այստեղ է: Թեպետ բոլորը կանչվեցին, բայց սակավաթիվ են նրանք, ովքեր նեղ ճանապարհով ընթացան, ովքեր հավատի հիմքի` բարի կանչի վրա, ընտիր ոսկուց ու թանկարժեք ակներից բարի գործեր կառուցեցին, երկնքի շտեմարաններում հավաքվեցին և հարսանիքի առագաստին արժանացան: Իսկ շատերը, ովքեր լայն [ճանապար հով] շտապեցին [գնալ], դուրս գցվեցին: Սրանից թող փրկի Իր անվանը հավատացողներին մեր Քրիստոս Աստվածը և արժանացնի երկնային առագաստին` հոգևոր հարսանիք մաքուր պատմուճանով մտնելուն` այնտեղ բազմած արդարների հոգիների հետ: Եվ Նրան փառք ու պատիվ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:1