Ա. Լոպուխին
15-16. Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տվեց Աբրահամին: [15] (Սինոդական թարգ․) Հրեշտակն ասաց. «Անձովս եմ երդվում,– ասում է Տերը,– քանի որ դու արեցիր այդ բանը, և Ինձ համար չխնայեցիր քո որդուն` քո միակին: (Սինոդական թարգ․)
«Անձովս եմ երդվում,– ասում է Տերը», ...Այս խոսքերը լավագույնս բացատրված է Պողոս առաքյալի՝ եբրայեցիներին ուղղված նամակում (Եբր. 6:16-18), որտեղ առաքյալը հանգամանորեն ապացուցում է, որ այդ աստվածային երդումը, արտահայտությունն է աստվածային խոստման բացարձակ անխախտելիության, որը տրված է Աստծուն մարդանման հատկություններ վերագրելու կերպով: Նման երդումների օրինակներ կարելի է տեսնել Սուրբ Գրքի շատ այլ հատվածներում ևս (Ծննդ. 24:7, 26:3, 50:24, Ելք 13:5, 11, 32:13, Ես. 45:23, Եր. 44:26, Ամ. 4:2, Եբր. 6:13 և այլն):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տալով՝ ասաց Աբրահամին.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից կանչեց Աբրահամին
(Գրաբար) Եւ կոչեաց հրեշտակ Տեառն զԱբրաամ երկիցս անգամ յերկնից՝ և ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: