Ա. Լոպուխին
17-18. Օրհնելով պիտի օրհնեմ քեզ ու բազմացնելով բազմացնեմ քո սերունդը՝ երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ, և քո սերունդը պիտի տիրանա իր թշնամիների քաղաքներին։ [17] Եվ երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնվեն, քանի որ իմ ձայնին անսացիր։ (Սինոդական թարգ․)
«Օրհնելով պիտի օրհնեմ քեզ ու բազմացնելով բազմացնեմ քո սերունդը… և երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնվեն»…Աբրահամի կյանքում այս եզրափակիչ ու վերջին աստվածային խոստումը առանձնանում է հատուկ հանդիսավորությամբ և ուժով: Ինչպես Աբրահամը Իսահակին զոհաբերելու պատրաստակամության մեջ դրսևորեց կատարյալ հնազանդություն և հավատարմություն, այնպես էլ Տերը, որպես պարգև, տալիս է նրան Իր բարձրագույն բարեհաճության վկայությունը՝ հաստատելով և կրկնապատկելով նրա սերունդների բազմաքանակության և փառքի վերաբերյալ, նախկինում նրան տրված խոստումները: Ընդ որում 18-րդ համարի խոսքը՝ միակ և բացառիկ սերնդի մասին, որի միջոցով պետք է օրհնվեն երկրի բոլոր ժողովուրդները, մեկնաբաններից շատերը, հետևելով Պողոս Առաքյալին, համարում են ցուցում՝ ուղղված կնոջ մեծ սերնդին, որը պետք է ջախջախի օձի գլուխը, այսինքն՝ Քրիստոսին՝ Աստծո Որդուն (Գաղ. 3:16):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին,
(Արարատ թարգ․) Քեզ օրհնելով կօրհնեմ և քո սերունդը երկնքի աստղերի և ծովեզերքում եղած ավազի չափ բազմացնելով՝ կբազմացնեմ: Եվ քո սերունդը կտիրի իր թշնամիների քաղաքներին:
(Գրաբար) այո՛ օրհնելով օրհնեցի՛ց զքեզ, և բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո որպէս զաստեղս երկնից բազմութեամբ. և որպէս զաւազ առ ափն ծովու. և ժառանգեսցէ՛ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: