Ա. Լոպուխին
19-20․ Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և միասին գնացին դեպի Բերսաբեե, և Աբրահամը բնակվեց Բերսաբեեում: [19] (Սինոդական թարգ․)Այս դեպքերից հետո Աբրահամին հայտնեցին. «Մեղքան քո եղբայր Նաքորի համար որդիներ է ծնել»։ (Սինոդական թարգ․)
«Մեղքան քո եղբայր Նաքորի համար որդիներ է ծնել»…
Սա նշում ենք` նպատակ ունենալով ցույց տալ Իսահակի ապագա կնոջ և հետևաբար ընտրյալ սերնդի մոր՝ Ռեբեկայի ծագումը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Աբրահամը վերադարձաւ իր ծառաների մօտ: Նրանք միասին ելան գնացին դէպի Երդման ջրհորը, եւ Աբրահամը բնակուեց Երդման ջրհորի մօտ:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կացան ու միասին Բերսաբեե գնացին: Եվ Աբրահամը բնակվում էր Բերսաբեեում:
(Գրաբար) Դարձա՛ւ Աբրաամ առ պատանիսն իւր, և յարուցեալ գնացին ի միասին ի Ջրհորն երդման. և բնակեցաւ Աբրաամ առ Ջրհորովն երդման։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: