Ծննդոց գրքի մեկնություն 22:2

Ա. Լոպուխին

Աստված ասաց. «Վերցրու քո սիրելի որդուն՝ քո միակ որդուն՝ Իսահակին. գնա Մորիայի երկիրը և այնտեղ ողջակիզիր նրան` այն սարերից մեկի վրա, որ ես կասեմ քեզ:»։ [2] (Սինոդական թարգ․)
   
   «Վերցրու քո Իսահակ որդուն՝ քո միակ որդուն...»   Իսահակն անվանվում է Աբրահամի «միակ որդի», քանի որ նա միակն է Աբրահամի օրինական կին Սառայից, և հատկապես այն պատճառով, որ միայն նա`  որպես խոստման որդի, կրեց գալիք սերունդների փառքի մասին Աբրահամին տրված աստվածային ողջ օրհնությունը: Եվ ահա ծերացած նահապետի նվիրական բոլոր մտածումների այդ միակ հենարանին, այժմ սպառնում է զոհաբերություն:

   «Գնա՛ Մորիայի երկիր...»   Եբրայերեն «մորիա» բառը նշանակում է «Տիրոջ հայեցողություն»: Կարելի է ենթադրել, որ երբ Տերն Աբրահամին պատվիրում է գնալ Իր ներշնչման համաձայն, Նա մատնացույց չի անում այն ժամանակ Մորիա անունը կրող որոշակի տարածաշրջան, այլ ուղղակի պատվիրում է գնալ այն երկիրը, որտեղ Ինքը կուղղորդի, այլ կերպ ասած՝ աստվածային հայեցողության երկիրը: Ինչպես հետագայում պարզվում է, նման երկիր դարձավ Բերսաբեեից երեք օրվա ճանապարհի հեռավորության վրա (4–րդ համար) ընկած լեռներից մեկը, որն, ի հիշատակ այդ իրադարձության, ստացավ «Մորիայի լեռներ» անունը: Մնացորդաց գրքի վկայությամբ` ավելի ուշ այդ նույն լեռան վրա կառուցվեց Սողոմոնի տաճարը (Բ Մնաց. 3:1):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»:
(Արարատ թարգ․) Եվ Նա ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի ու միակ որդուն՝ Իսահակին, և գնա՛ Մորիայի երկիրը ու այնտեղ՝ այն սարերից մեկի վրա, որ Ես քեզ կասեմ, ողջակիզի՛ր նրան»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ա՛ռ դու զորդիդ քո սիրելի զոր սիրեցեր զԻսահակ, և գնա՛ դու յերկիր բարձր, և հանցես զդա անդ յողջակէզ ի վերայ միոյ լերանց յորոց ասացից քեզ։