Ա. Լոպուխին
4-5. Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ այդ վայրը [4] Աբրահամն ասաց պատանիներին. «Էշի հետ մնացեք այստեղ, ես և որդիս կգնանք այնտեղ երկրպագելու, և կվերադառնանք ձեզ մոտ»:» (Սինոդական թարգ․)
«Աբրահամն ասաց… ես և որդիս … կվերադառնանք ձեզ մոտ» Իրավացիորեն զգուշանալով, որ մարդկային զոհաբերություններին անսովոր Աբրահամի ծառաները իրեն կխոչընդոտեն իրագործել աստվածային հրամանը, Աբրահամը նրանց թողնում է լեռան ստորոտում և խոստանում որդու հետ շուտափույթ վերադառնալ նրանց մոտ: Այս խոստումը չի կարելի սուտ համարել, նույնիսկ ասված բարի նպատակի համար: Դա պետք է ընդունել որպես Աբրահամի հավատի ապացույց, որ Աստված թույլ չի տա Իսահակի մահը և նրան կրկին կյանքի կկոչի:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը:
(Արարատ թարգ․) Եվ երրորդ օրն Աբրահամը բարձրացրեց իր աչքերը և հեռվից տեսավ այն տեղը:
(Գրաբար) Եւ յաւուրն երրորդի համբարձ Աբրաամ զաչս իւր և ետես զտեղին ի հեռաստանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: