Ծննդոց գրքի մեկնություն 22:6

Ա. Լոպուխին

Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը և այն դրեց իր որդի Իսահակի մեջքին, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով գնացին։ [6] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ այն դրեց իր որդի Իսահակի մեջքին»…Հետաքրքիր փաստ է, որ էլ ավելի է ընդգծում Իսահակի զոհաբերության տիպաբանական համապատասխանությունը Գողգոթայի մեծ զոհի հետ, որին ընդառաջ գնալով` մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, ինքը պետք է տաներ իր Խաչը (Հովհ. 19:17)
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը վերցրեց ողջակիզման համար փայտը, դրեց իր որդու՝ Իսահակի վրա, կրակն ու դանակն իր ձեռքն առավ, և երկուսով գնացին:
(Գրաբար) Եւ ա՛ռ Աբրաամ զփայտ ողջակիզին, և եդ ի վերայ Իսահակայ որդւոյ իւրոյ. և առ ի ձեռն զսուրն և զհուրն. և գնացին երկոքեան ի միասին։