Ծննդոց գրքի մեկնություն 22:7

Ա. Լոպուխին

7-8. Եվ Իսահակը սկսեց խոսել իր հոր՝ Աբրահամի հետ և ասաց «Հայր իմ»: Նա պատասխանեց. «Ահա ես, որդի՛ս»: Նա ասաց. «Ահա´ կրակը և ահա´ փայտը, իսկ ո՞ւր է ողջակեզի գառը» [7] Աբրահամը պատասխանեց. «Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին, որդյա՛կ»: Եվ շարունակեցին երկուսով գնալ (Սինոդական թարգ․)
   
   Հոր և որդու այս ամբողջ երկխոսությունը լի է Աստծուն ուղղված խոր հավատարմությամբ: Թաքցնելով Իսահակից, որ հենց նա է զոհը` Աբրահամը ակամա մարգարեանում է, քանի որ մատնացույց է անում, որ զոհաբերության գառը Աստված ինքը կընտրի իր համար, ինչն էլ իսկապես  հաստատվեց հետագայում (13–րդ համար): Գառի մասին Աբրահամի ասածն անդրադարձ է մարդկության համար ծնված մեծագույն Գառին՝ Հիսուս Քրիստոսին, որ զոհաբերվեց՝ ի քավություն մեր բոլորի [մեղքերի]:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»: Սա ասաց.«Ի՞նչ է, որդի՛ս»: Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»:
(Արարատ թարգ․) Եվ Իսահակը խոսեց իր հայր Աբրահամի հետ և ասաց. «Հա՛յր իմ», և նա պատասխանեց. «Այստեղ եմ, որդի՛ս»: Եվ նա ասաց. «Ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի գառը»:
(Գրաբար) Եւ ասէ Իսահակ ցԱբրաամ հայր իւր. Հա՛յր։ Եւ նա ասէ. Զի՞ է ո՛րդեակ։ Եւ նա ասէ. Ահա հուր՝ և ահա փայտ. ո՞ւր է ոչխար յողջակէզ։