Ծննդոց գրքի մեկնություն 22:9

Ա. Լոպուխին

Եվ հասան այն տեղը, որ նրան ցույց էր տվել Աստված: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա: [9] (Սինոդական թարգ․)
   
   «…Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց»…   Այս զոհասեղանը, ամենայն հավանականությամբ, լեռան գագաթից հավաքված քարերի ոչ մեծ կույտ էր:   «Իր որդի Իսահակին կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա»… Այս պատումի բոլոր մանրամասներից պարզ է դառնում, որ Իսահակը միանգամայն կամավոր և անվերապահորեն ենթարկվեց Աստծո հրամանին: Թեև նա արդեն այն տարիքում էր, որ ի վիճակի էր դիմադրելու  տարիքն առած իր հորը, սակայն ցուցաբերում է չափազանց հուզիչ հնազանդություն: Որդու հնազանդությունը հավասարվում է հոր հավատին, և երկուսն էլ դրսևորում են ոգու մեծագույն հերոսություն: Եթե Աբրահամը, ինչպես մենք տեսնում ենք, ամեն դեպքում անհրաժեշտ է համարում նախապես կապել Իսահակին, ապա նա դա անում է կա՛մ բարձրացված դանակի միջոցով՝ վերջինիս կողմից ակամա շարժումները կանխելու համար, կա՛մ, որ ավելի հավանական է, զոհաբերություն կատարելու ընդունված սովորությանը հետևելով:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ եկան այնտեղ, ուր Աստված նրան ասել էր: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, շարեց փայտերը, կապեց իր որդի Իսահակին ու նրան դրեց զոհասեղանին դրված փայտերի վրա:
(Գրաբար) և եկին ի տեղին զոր ասաց նմա Աստուած։ Անդ շինեաց սեղան Աբրաամ. և ե՛դ ի վերայ զփայտն։ Եւ կապեաց զԻսահակ զորդի իւր, և եդ զնա ի սեղան ի վերայ փայտին։