Հովհաննես Ծործորեցի
20-22. Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է: Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ: Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ:
Ուրեմն` ով երդվեց զոհասեղանով, երդվում է նրանով և այն ամենով, որ կա նրա վրա: Ով երդվեց Տաճարով, երդվեց նրանով և նրանում բնակվողով: Եվ ով երդվեց երկնքով, երդվում է Աստծո աթոռով և դրա վրա Նստողով:
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես պարզաբանեց ասածը: Որովհետև անճառելի միությունից հետո այլևս չկա զանազանություն [Խոսքի և Նրա մարմնի միջև]: Բայց առաջին հերթին [Տերն այս խոսքերով] հրեաներին է հանդիմանում, մանավանդ նրանց ուսուցիչներին, ովքեր սա ուսուցանում էին, և ցույց տալիս, որ մի բան են զոհասեղանն ու զոհը, Տաճարն ու ոսկին, երկինքն ու նրանում Բազմածը: Եվ զոհը բաժանված չէ զոհասեղանից. որովհետև թեպետ միսն այրվում է, սակայն զոհն անսպառ է մնում: Այդպես էլ երկինքը երբեք թափուր չի մնում Աստծուց, կամ Տաճարը` Նրանից, որովհետև ինչն այնտեղ [Տերը] «ոսկի» կոչեց, այստեղ «բնակվող» է անվանում` Սրբություն սրբությանցը նկատի ունենալով, որում էին ոսկեշուրթ [տապանակն] ու ոսկի քերովբեները, որոնց միջից Աստված էր խոսում 1264:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: