Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:38

Հովհաննես Ծործորեցի

Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ.
   

   Ահա ձեր տունն իբրև ավերակ կթողնվի ձեզ:

    Այսինքն` Իմ խնամքից զուրկ և շնորհի օգնությունից ամայացած, [այն շնորհի], որով առաջ խնամում էի ձեզ, որովհետև սա էլ էր սիրո ապացույց, որ բնակվում էի ձեր ձեղունի գերանների տակ. այսուհետև ձեր տո՛ւնը, որ կառուցեցիք Ինձ համար, կլինի ձերը և ոչ թե Ես: Այլ կերպ ևս [կարելի է հասկանալ]. ձեր տան ավերման [պատճառը] դո՛ւք եղաք և ոչ թե Ես, որովհետև ձեր գործերն ավերեցին ձեր տունը: Նաև` անսպասելիորեն ձեր գերեվարվելու պատճառով ձեր տները կթողնվեն, և նրանք, առանց խնամքի մնալով, կավերվեն: Սրանով [Տերը] ցույց է տալիս, որ գերության մեջ երկար են մնալու:

    Իսկ այլաբանորեն` տուն է մարմինը, իսկ բնակիչ` հոգին: Սրանք շեն են, երբ աստվածպաշտությամբ են զարգանում, իսկ քանի որ [Երուսաղեմի բնակիչները] չընդունեցին Որդու ճշմարտությունը, որով նաև Հորը կճանաչեին, ուստի ամայի և ավերակ մնացին ճշմարիտ հավատքից ու բարի գործից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:33