Հովհաննես Ծործորեցի
Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն:
Եվ շատ սուտ մարգարեներ կելնեն ու շատերին կմոլորեցնեն:
Տե՛ս եռակի պատերազմը, որ լինելու է մոլորեցուցիչ մարգարեներից, պատերազմողներից ու սուտ եղբայրներից, ինչպես Պողոսն էր գրում. «Վշտեր` սուտ եղբայրներից» (Բ Կոր. 11:26), ովքեր հերձվածողներն են, որովհետև քրիստոնյայի անունն ունեն, բայց սատանայի ուսմունքը, ինչպես արիոսականները, նեստորականները, ապողինարականները, նովատիանոսականները 1305 և այլ շատեր: Որովհետև ինչպես Հին [ուխտի շրջանում] էին ճշմարիտ մարգարեների դեմ սուտ մարգարեներ ելնում` Սեդեկիան 1306 և այլ շատեր, այդպես էլ Նորում` առաքյալների և հայրապետերի օրոք, սուտ [մարգարեներ] ի հայտ եկան, ինչպես նշում են Պողոսը, Հովհաննեսն ու Պետրոսը իրենց նամակներում 1307: Ինչո՞ւ. նախ` որպեսզի ճշմարտությունը ստերի մեջ ավելի պայծառ երևա, ինչպես ոսկին` մուգ կապույտի կողքին, և երկրորդ` ընտրյալների համար, ինչպես ասացինք, որպեսզի երևան:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:9

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: