Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին:
Եվ թքելով Նրա վրա` եղեգը վերցնում էին ու ծեծում Նրա գլուխը:
[Թքում էին Նրա վրա], Ով նրանց մեջ Սուրբ Հոգին փչեց` ըստ այսմ. «Քո երեսին Փչողը ելավ» (Նավում 2։1), և` «Մեր երեսի հոգին Տեր Քրիստոսն է» (Ողբ 4։20): Իսկ եղեգով ծեծելով Նրա գլուխը` թեպետ տկարներն այդ պահին կարծեցին, թե հաղթեցին Զորավորին, սակայն սա խորհրդանշում է հերձվածողների խոսքերը, ովքեր աղանդ են մոտեցնում Նրա գլխին, այսինքն` Աստվածությանը, ինչպես Սաբելն ու Արիոսը 1577, որովհետև մեկը [Սուրբ Երրորդության] դեմքերը շփոթեց, մյուսը [Քրիստոսին աստվածային] բնությունից զրկեց: Բայց սրանով իրե՛նք փշրվեցին` ըստ մարգարեի. «Կլինեն իբրև ծեծված վուշ» (հմմտ. Ես. 1։31), և Ինքը [Տերն] էլ ասաց. «Ով ընկնի այս վեմի վրա, կփշրվի» (Մատթ. 21։44). հրեա թե հեթանոս` փշրվեցին Նրա երկաթե գավազանով 1578:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:27

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: