Ծննդոց գրքի մեկնություն 31:17

Ա. Լոպուխին

17-19. Հակոբը վեր կացավ, առավ իր կանանց ու երեխաներին և նրանց նստեցրեց ուղտերի վրա։ [17] Նա իր հետ վերցրեց իր ողջ ունեցվածքն ու հարստությունը, որ կուտակել էր ասորիների Միջագետքում, որպեսզի գնա քանանացիների երկիրը՝ իր հայր Իսահակի մոտ։ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու։ Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը… (Սինոդական թարգ․)
   
   Այժմ Հակոբը, օգտվելով Լաբանի բացակայությունից (ով մասնակցում էր ոչխարների խուզման տոնին, որ տևում էր մի քանի օր (Ա Թագ. 25:2,  Ծննդ. 38:12 և այլք) հապճեպ պատրաստվում է. վերցնում է իր ընտանիքը, հոտը և ողջ ունեցվածքը, անմիջապես ճանապարհ է ընկնում` ողջ քարավանով հանդերձ։ Հիմք ընդունելով ոչխարներին խուզելու տոնը՝ ենթադրվում է, որ ժամանակահատվածը գարնանայինն էր։ Շոգ երկրներում սա ճամփորդելու լավագույն ժամանակն էր։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Յակոբը վեր կացաւ, առաւ իր կանանց ու երեխաներին եւ նրանց նստեցրեց ուղտերի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը վեր կացավ, իր որդիներին ու կանանց նստեցրեց ուղտերին,
(Գրաբար) Յարեաւ Յակոբ` առ զկանայս իւր եւ զմանկունս իւր, եւ եհան զնոսա յուղտս: