Ա. Լոպուխին
31-32. Պատասխան տվեց Հակոբն ու ասաց Լաբանին. «Որովհետև վախեցա։ Մտածեցի, գուցե դու քո դուստրերին, նաև իմ ողջ ունեցվածքը կխլես ինձնից»։ [31] Հակոբն ավելացրեց. «Ում մոտ որ գտնես քո աստվածները, թող նա մեր եղբայրների ներկայությամբ սպանվի։ Արդ, քո ունեցածից ինչ գտնես ինձ մոտ, վերցրո՛ւ»։ Նա ոչինչ չգտավ նրա մոտ։ Հակոբը, սակայն, չգիտեր, որ Ռաքելն էր գողացել դրանք։ (Սինոդական թարգ․)
Գաղտագողի հեռանալու համար Հակոբը սկզբում խոնարհությամբ պատասխանում է Լաբանի նախատինքներին` բացատրելով, որ վախեցել է, որ Լաբանը, անբարեհաճ լինելով իր նկատմամբ, իր մոտ կպահեր իր կանանց և երեխաներին, այնպես, ինչպես որոշ ժամանակ առաջ զրկում էր իրեն արժանի պարգևից։ Իսկ երկրորդ մեղադրանքի դեպքում, այն է՝ արձանիկները գողանալու, Հակոբն առաջարկում է իր վրանում ամբողջական զննություն անցկացնել` որպես վկա ունենալով Լաբանի ուղեկիցներին։ Այդուհանդերձ, եթե Լաբանը արձանիկները հայտնաբերեր Հակոբի վրանում, ապա նա՝ որպես նահապետ և ընտանիքի գլուխ (Ծննդ. 38:24), կանիծեր մեղավորին (քանի որ Ռաքելի կատարած գողության մասին նա չգիտեր)։ Ըստ Միդրաշի՝ սա ոչ կշռադատված խոսք էր. Ռաքելը հափշտակել էր արձանիկները և մահացել (Beres–chit– rabba. Раr. 74. S. 362)։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Պատասխան տուեց Յակոբն ու ասաց Լաբանին. «Որովհետեւ վախեցայ: Մտածեցի, թէ գուցէ դու քո դուստրերին, նաեւ իմ ողջ ունեցուածքը կը խլես ինձնից»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը պատասխանեց ու ասաց Լաբանին. «Որովհետև վախեցա, մտածեցի՝ գուցե քո աղջիկներին խլես ինձանից,
(Գրաբար) Պատասխանի ետ Յակոբ` եւ ասէ ցԼաբան, Քանզի երկեայ: Ասացի թէ գուցէ հանիցես զդստերս քո յինէն, եւ զամենայն ինչ զիմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: